ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում և մարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հունիսի 11-ին իրականացրեց ութերորդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումը:

Պարտատոմսերի եկամտի և մարման գումարները վճարվել են հունիսի 11-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: