ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնելու է 18-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում



ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 3 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 120 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.25 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով: 

 


Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:

Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 11.06.2018թ.- 04.07.2018թ.-ը ներառյալ մինչև ժ.` 15:00-ը: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնութերորդ թողարկման պարտատոմսերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջիկայում տեղաբաշխվող պարտատոմսերի գներին կարող եք ծանոթանալ այստեղ։