Նկարչական մրցույթ երեխաների համար



ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մայիսի 7-20-ը ներառյալ մեկնարկում  է ֆեյսբուքյան՝ «#Ապագա» խորագրով նկարչական մրցույթը:




Մրցույթին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները, ովքեր իրենց գեղանկարչական   աշխատանքները  պետք է ուղարկեն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջինփակ հաղորդագրությամբ:

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ կնշվի մասնակցի անունը, տարիքը:

Մրցույթի հաղթողների և մրցույթի անցկացման պայմանների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ կարող եք գրել մեզ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: