ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի մայիսի 2-ին իրականացրեց տասներեքերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:

Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է մայիսի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: