ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վեցերորդ անգամ դարձել է Commerzbank AG-ի “Որակի գերազանցության” մրցանակակիր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award)  մրցանակին:

Վեցերորդ  անգամ անընդմեջ, այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ.-ին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է  փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման և առավելագույն կարճ ժամկետում  փոխանցումները շահառուներին  հասանելի դարձնելու շնորհիվ:

Այս առիթով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման  հեղինակավոր կառույցի կողմից բարձր  գնահատականի արժանանալը:  

«2017թ.-ին մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ,  ապահովել ենք նաև  փոխանացումների ծավալի 80%  աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ ևս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա: