Նոր առաջարկ թվային բանկինգի ոլորտում. ASG հավելված

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, իր հաճախորդներին է առաջարկում ASG (ARARATBANK SERVICE GUIDE) հավելվածը, որի շնորհիվ հաճախորդները, գտնվելով քաղաքի ցանկացած վայրում, կարող են շատ արագ  գտնել իրենց ամենամոտ մասնաճյուղը, բանկոմատը և վճարային տերմինալը: Ավելին՝ հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ընտրել իրենց անհրաժեշտ բանկային ծառայությունը, հերթագրվել օնլայն` իրենց հարմար նախընտրելի մասնաճյուղում, պատվիրել զանգեր և ուղղել հարցեր:

Հավելվածը հնարավոր է բեռնել ինչպես Google Play, այնպես էլ App Store խանութներում՝ գրելով ընդամենը «ASG ARARATBANK» անվանումը: Ներբեռնելով այն՝ դուք կարող եք ընտրել նախընտրելի լեզուն (հայերեն/անգլերեն) և օգտվել առաջարկվող ծառայություններից:

Հավելվածն ԱՆՎՃԱՐ է և մշակված է՝ թեթևացնելու հաճախորդների առօրյան և հնարավորինս հեշտացնելու բանկ-հաճախորդ կապը:

Ի դեպ՝ թվային բանկինգի ոլորտում սա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միակ առաջարկը չէ. Բանկը շարունակելու է հանդես գալ նորարարական առաջարկներով, որոնք միտված կլինեն բարելավելու Բանկի կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների սպասարկման գործընթացը:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ գրել նամակ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: