ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի ապրիլի 03-ին իրականացրեց տասնչորսերրորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:

Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է ապրիլի 03-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: