ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի մարտի 12-ին իրականացրեց ութերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:

Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է մարտի 12-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: