Հաջողությամբ տեղաբաշխվեցին «ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» պարտատոմսերը

 

Տեղեկացնում ենք, որ 2018թ. փետրվարի 23-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 8.3 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 300 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը,


որից 270 հազարը տեղաբաշխվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 30 հազարը՝ հասցեական առևտրի միջոցով վաճառվեց Շուկա ստեղծողին՝ պարտատոմսերի թողարկման ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 270 հազար հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 6 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 6.0 մլրդ ՀՀ դրամ[1]: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին, որի արդյունքում Ընկերությունը ներգրավեց 2.712 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 8.13%: Նույն օրվա ընթացքում Շուկա ստեղծողի կողմից ձեռք բերվեցին մնացած 30 հազար հատ պարտատոմսերը՝ 301.3 մլն ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:



[1] որից 2.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով հայտը ներկայացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից աճուրդի վերջում անվանական արժեքով՝ երաշխավորված տեղաբաշխման շրջանակներում: