Բաղրամյան մասնաճյուղը ճանաչվել է լավագույնը


Հաճախորդներին որակով, արագ և անվտանգ սպասարկելու չափանիշներով պայմանավորված` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» մրցույթում 2017 թ.-ի երկրորդ կիսամյակի արդյունքներով հաղթող է ճանաչվել Բաղրամյան մասնաճյուղը:




Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին,  և հաղթող մասնաճյուղն ընտրվում է կիսամյակային ցուցանիշներով:

Հաղթող Բաղրամյան մասնաճյուղին հանձնվել է փոխանցիկ դրոշը, գերազանց սպասարկման մասին վկայող հավաստագիրը և դրամական պարգևներ` մասնաճյուղի բոլոր աշխատողներին:     

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության մասնակիցներին բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Սարգսյանը ներկայացրել է ընդամենը  երկու տարի գործող Բաղրամյան մասնաճյուղի ձեռքբերումները:  Նա ընդգծել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  համար հաճախորդը  ամենակարևոր արժեքն է,  և պետք է արվի առավելագույնը, որպեզի նա իրեն բանկում ապահով և հարմարավետ զգա:  Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ որակի այս պարտավորեցնող մրցանակը  կնպաստի մասնաճյուղի նոր հաջողություններին և խթան կհանդիսանա մյուսների համար: