«Ազգային Հիփոթեքային Ընկերության» պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում


Տեղեկացնում ենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2018թ.-ի փետրվարի 23-ին իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում: Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, ընդ որում` տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:



Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. փետրվարի 14-ի թիվ N1/96Ա  որոշմամբ գրանցվել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնվելու է 2018թ. փետրվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյան աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում` Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ –ի պարտատոմսերի հիմնական պայմաններ

Դաս

անվանական արժեկտրոնային, չփոխարկվող

Անվանական արժեք

10,000  ՀՀ դրամ

Ընդհանուր ծավալը

3,000,000,000  ՀՀ դրամ

Շրջանառության ժամկետ

36 ամիս

Արժեկտրոնային տոկոսադրույք

8.3%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը

Կիսամյակային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը

23.08.2018

Տեղաբաշխող

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ


Պարտատոմսերի Թողարկման Ազդագրին  կարող եք ծանոթանալ այստեղ: