ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող բանկը» Հայաստանում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  երրորդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

2018թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է, հաշվի առնելով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների  ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը:

Նշենք, որ հունվարի 17-ին  Լոնդոնում  կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տասնմեկերորդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  94 երկրների  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին յոթ տարիների ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվում ևս երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների`  գերմանական Commerzbank AG-ի  և Վերակառուցման  և Զարգացման եվրոպական բանկի  /ՎԶԵԲ-ի/  կողմից:

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները: