Կայացավ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի 29-րդ խաղարկությունը

Ս.թ. հունվարի 19-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ  ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամների համար եռամսյակը մեկ անգամ անցկացվող խաղարկությունը: Խաղարկության մասնակիցները 10-ն էին` 5 առավելագույն միավորներ վաստակած հաճախորդներ և 5 մասնակիցներ, ովքեր ընտրվել էին պատահականության սկզբունքով: Խաղարկության շրջանակներում բոլոր մասնակիցները շահեցին տարբեր չափի դրամական պարգևներ և 999 հարգի ոսկու ձուլակտորներ:


Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ կարող են դառնալ այն հաճախորդները, ովքեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք և ավել գումարի գործարքներ են իրականացնում: Ակումբի անդամ հաճախորդին տրվում է ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ, որով նա կարող է օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող բազմաթիվ արտոնություններից

  • 10% զեղչ միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում իրականացնելիս
  • 50% զեղչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում առկա անհատական պահատեղերից օգտվելու համար
  • արտոնյալ փոխարժեք այդ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող տարադրամի փոխարժեքներից
  • 1% ցածր տոկոսադրույքով վարկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող անվանական տոկոսադրույքից` պայմանների բավարարման դեպքում
  • արտահերթ սպասարկում
  • եռամսյակային խաղարկությանը մասնակցելու հնարավորություն
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ArCa քարտապաններին առաջարկվող զեղչային ցանցից օգտվելու բացառիկ հնարավորություն
  • նոր հաճախորդ ներգրավելու դեպքում վերջինիս բոնուսային միավորների ավելացում ներգրավողի միավորներին

Միացե՛ք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին, կատարե՛ք արագ դրամական փոխանցումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում: