ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հունվարի 23-ին իրականացրեց տասներկուերորդ թողարկման դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:

Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է հունվարի 23-ի առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: