ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պարգևատրեց մրցույթի հաղթողներին

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իր ֆեյսբուքյան էջում անցկացրեց «Երևանի իմ սիրելի անկյունը» ֆոտոմրցույթ 3 մրցանակներով:

Մրցույթի պայմանների համաձայն, ամենաշատ ֆեյսբուքյան հավանությունների արժանացած լուսանկարներով երկու մասնակիցները դարձան հաղթողներ, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մեկ լուսանկար ճանաչվեց որպես ամենաօրիգինալ լուսանկար, որի հեղինակին նույնպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ պարգևատրեց:

Մրցանակները հաղթողներին հանձնեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Սարգսյանը:

«Մրցույթի ողջ ընթացքն անցավ համառ պայքարում և ուրախ ենք, որ հատկապես մեր երիտասարդությունն է ակտիվ մասնակցություն ցուցաբերում բանկի կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին և արագ արձագանքում դրանց: Եվ լիահույս ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կխորանա առաջիկայում ևս»,- իր խոսքում նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Սարգսյանը:

Շնորհակալ ենք մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ ցանկանալով, որ հաղթական ոգին ուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում:

Հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին այստեղ: