ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG–ից նոր ֆինանսական միջոցներ է ներգրավել



ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ:



Սա համագործակցության երկրորդ պայմանագիր է: Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և   տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ:  Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի  Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:

Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և  ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները: