ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է «Վստահության էտալոն» մրցանակին

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի  1-ը  Մոսկվայում տեղի ունեցած 4-րդ մոսկովյան ֆինանսատնտեսական համաժողովի շրջանակում անցկացված «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է  «Վստահության էտալոն»  անվանակարգին:

Պատվավոր մրցանակը հանձնվել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին: 


Համաժողովին մասնակցել է աշխարհի 14 երկրների արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, պետական կառավարման և գիտական ոլորտների 157 ներկայացուցիչ: