ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրեց պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հոկտեմբերի 30-ին իրականացրեց տասներեքերորդ թողարկման դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը:

Պարտատոմսերի եկամտի գումարը վճարվել է հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի հիման վրա՝ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: