ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 14-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում

   

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 5 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 200 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25.00 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով: 

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը. ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` հետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 02.10.2017թ.- 22.12.2017թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00-ը: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնչորսերորդ թողարկման պարտատոմսերի ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջիկա շաբաթում տեղաբաշխվող պարտատոմսերի գներին կարող եք ծանոթանալ այստեղ: