ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ NPS ՀԱՐՑՈՒՄԸ

Կարևորելով հաճախորդների գնահատականը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հերթական անգամ իրականացրեց NPS հարցում և հաճախորդներից ստացավ 80.25 % դրական արձագանք: Նշենք, որ հարցման մեթոդոլոգիայի նման ցուցանիշը համարվում է գործունեության կազմակերպման բարձր արդյունավետության արդյունք: Ի դեպ, հաճախորդների այս արձագանքը ոչ միայն պարտավորեցնող է, այլև լրացուցիչ խթան է Բանկի հետագա գործունեության համար: