ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և Հայկական ավտոմոբիլային ակումբը մեկնարկել են համատեղ ծրագիր

Սեպտեմբերի 16-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   և  Հայկական ավտոմոբիլային ակումբը ներկայացնում են  նոր համատեղ ԱՐՔԱ  պլաստիկ վճարային  քարտեր: Այս նոր  քարտատեսակը ներառում է  միանգամից երկու գործառույթ.  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վճարային  քարտ լինելուց բացի, այն   հանդիսանում է նաև Հայկական ավտոմոբիլային ակումբի անդամության քարտ: Այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիրը , այդ համագործակցությունը պաշտոնապես վավերացրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը և Հայկական ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Պողոս Շահինյանը:

Նշված քարտատեսակը հնարավորություն է ընձեռում առանց միջնորդավճարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներից կանխիկացնել հաշվին առկա միջոցները,  քարտի միջոցով ստանալ աշխատավարձը, իրականացնել կոմունալ վարձերի և  բջջային հեռախոսների վարձերի վճարումներ, տարաբնույթ առևտրի և սպասարկման կետերում,  տուրիստական գործակալություններում  և ԱՊՊԱ համակարգում օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  քարտապանների համար  գործող  բացառիկ զեղչերից: Քարտապանները   ստանում են նաև  Հայկական ավտոմոբիլային ակումբի առաջարկած  ծառայությունների ամբողջ փաթեթը:   Ձեր ավտոմեքենայի խափանումների դեպքում` Ակումբի գլխավոր նպատակն է աջակցել և արագ լուծումներ գտնել՝ լինելով վարորդի կողքին ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում և ԼՂՀ-ում:

Նշենք նաև, որ Հայկական ավտոմոբիլային ակումբն առաջինն է Հայաստանում, որն իր անդամներին անվճար տրամադրում է ավտոքարշակ, իրավաբանական խորհրդատվություն, տեխնիկական սպասարկում և օժանդակություն օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում: Այս բոլոր ծառայությունները հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր:

Տեղեկացնենք նաև, որ թողարկվել են համատեղ քարտերի երեք տեսակ` 

  1. ARCA CLASSIC AUTO CLUB CARD
  2. ARCA PLATINUM AUTOCLUB CARD
  3. ARCA BLACK AUTOCLUB CARD