Օնլայն բանկինգ
Card cover

Visa Infinite

Կիսվել`

Visa Infinite պլաստիկ քարտով անհնարինը դառնում է հնարավոր...

Visa Infinite պլաստիկ քարտը միավորում է անսահման հնարավորություններն ու լիարժեք ապահովությունը: Այն ոչ միայն թույլ է տալիս գումար կանխիկացնել և կատարել վճարումներ ՀՀ-ում և արտերկրում, այլև 24 ժամ հասանելի է դարձնում եզակի առաջարկներ և ծառայություններ ամբողջ աշխարհում: Քարտը նախատեսում է հատուկ արտոնություններ ճամփորդությունների, գնումների, ռեստորանների, սպորտի, մշակույթի և այլ ոլորտների ծառայություններից օգտվելիս: Այն ընդգծում է Ձեր առանձնահատուկ կարգավիճակը: 

Visa Infinite պլաստիկ քարտի առավելություններն են`

  • Քարտապանների աջակցության միջազգային ծառայություն (GCAS). Քարտապանների աջակցության միջազգային ծառայություն (GCAS). Այս ծառայությունը ներառում է արտակարգ իրավիճակներում գումարի կանխիկացումը արտերկրում, կորցրած/վնասված քարտի շտապ փոխարինումը նորով արտերկրում և այլ ծառայություններ: 
  • Բժշկական և իրավաբանական ուղղորդումVisa Infinite քարտերի քարտապաններին և նրանց ընտանիքի անդամներին աջակցության ծառայությունները տրամադրվում են ճանապարհորդության առաջին օրից հաշված 90 օրվա ընթացքում: Քարտապանին և նրա ընտանիքի անդամներին մատուցվող անվճար բժշկական ծառայությունները ներառում են հեռախոսով բժշկական խորհդատվությունը, բժշկական հաստատություններ ուղեգրելը, բժշկական վիճակի հետազոտումը հոսպիտալացումից առաջ և հետո (երրորդ անձանց համար բժշկական օգնությունը վճարովի է): Առաջարկվում են նաև վճարովի բժշկական ծառայություններ: Միջազգային աջակցության կենտրոնը քարտապաններին մատուցում է իրավաբանական խորհրդատվության և թարգմանչական աշխատանքների ծառայություններ ամբողջ աշխարհում (քարտապանը պետք է վճարի իրավաբանի/թարգմանչի կատարած աշխատանքի դիմաց):
  • Գնումների ապահովագրում. Վիզա Ինֆինիտ քարտով կատարված գնումները ապահովագրված են գնման օրվանից 90 օրվա ընթացքում: Եթե ապրանքը ունի այլ երաշխիքներ, այս ապահովագրությունը ծածկում է միայն այլ երաշխիքներով չփոխհատուցվող գումարները:
  • Ամբողջական ճամփորդական ապահովագրումԱյս ծառայությունը ընդգրկում է ճանապարհորդության խափանման, ետ վերադարձի ապահովագրումը, կորցրած ուղեբեռի կամ գումարի, անգործունակության ապահովագրումը:
  • Երաշխիքի երկարացում. Այս ծառայությունը գործում է մեկ տարուց ավել տրված երաշխիքների համար: Այն ծածկում է վերանորոգման ծախսերը, նույն արժեքով նույն մոդելի ապրանքի հետ փոխարինման ծախսերը, եթե վերանորոգման ծախսերը գերազանցում են ապրանքի արժեքը: Վերանորոգման կամ փոխարինման անհնարինության դեպքում տրվում է ապրանքի արժեքի փոխհատուցում: 
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անհատական պահատեղերի տրամադրում. Քարտապաններին փոքր չափսի անհատական պահատեղերը տրամադրվում են անվճար, իսկ միջին և մեծ չափսերի անհատական պահատեղերը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ գործող սակագներից 10 տոկոս ցածր սակագնով: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ առկա Կոնսիերժ սերվիս ծառայությունը Visa Infinite քարտապաններին մատուցվում է անվճար: 

 Visa Infinite քարտերի քարտապաններին տրամադրվող բոլոր ծառայությունների մանրամասներին և ընթացիկ թարմացումներին կարող եք ծանոթանալ www.visainfinitecard.com կայքում: 
Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

  • SMS ծառայություն

    Անվճար

  • Կոնսիերժ սերվիս

    Անվճար

  • Տարեկան սպասարկման վճար

    100,000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ

Սպասարկման սակագներ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ Քարտի արժույթ Սակագին*


Քարտի տրամադրում 

AMD

անվճար


USD
EUR
RUB
GBP

Տարեկան Սպասարկման վարձ

AMD
100,000 ՀՀ դրամ

USD
EUR
RUB
GBP
Չնվազող մնացորդ AMD 0
USD 0
EUR 0
RUB 0
GBP 0
Քաղվածքի տրամադրում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ AMD 70,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում բանկի կողմից AMD 20,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Քարտի կորստի, վնասման դեպքում նոր ժամանակավոր քարտի տրամադրում արտասահմանում AMD  120,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Արտասահանում քարտի կորստի դեպքում AMD  70,000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում AMD 0%
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում AMD 1%
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում արտասահմանում, նաև ՎՏԲ բանկի բանկոմատներում AMD 2% նվազագույնը 1500
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից` առանց քարտի կիրառման AMD 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Անկանխիկ գործարքներ AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս AMD 1%
USD 0%
EUR 0%
RUB 0%
GBP 0%
Օրեկան կանխիկացման գործարքների քանակը AMD 10
USD
EUR
RUB
GBP
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքները ընդհանուր առավելագույն գումարը AMD 4,000.000
USD 10.000
EUR 5.000
RUB 350.000
GBP 6.000
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը AMD 4,000.000
USD 9.000
EUR 4.000
RUB 300.000
GBP 5.000
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը AMD 8.000.000
USD 40.000
EUR 30.000
RUB 700.000
GBP 15.000
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար AMD 0.30%
USD
EUR
RUB
GBP
Քարտի բլոկավորում բանկի աշխատակցի միջոցով AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Արտասահմանում բանկի անհասանելիության դեպքում Visa Call Center Servise ծառայության օգտագործում քարտի բլոկավորման համար AMD 15 000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Քարտի բլոկավորուն և Card Recovery Bulletin համակարգում տեղադրում(քարտը կբլոկավորվի առաջիկա շաբաթ օրվանից, բլոկավորումը գործում է 2 շաբաթվա ընթացքում)  AMD 15 000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Քարտի ապաբլոկավորում AMD 5,000 ՀՀ դրամ 
USD
EUR
RUB
GBP
Կանխիկի մուտքագրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներով (Cash In) AMD 0%
Կանխիկի մուտքագրում Արքա համակարգի բանկոմատներով (Cash in) AMD 0.80%
Արտասահմանում Visa Call Center Servise ծառայության օգտագործում իրավաբանական, բժշկական կամ այլ խորհրդատվություն ստանալու համար AMD  անվճար
USD
EUR
RUB
GBP
Արտասահմանում Visa Call Center Servise ծառայության օգտագործում  (յուրաքանչյուր զանգի համար) AMD 4.000 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
Կանխիկ արտարժույթի մուտքագրում քարտային հաշվին AMD 0%
USD
EUR
RUB
GBP
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդակցության ուղարկում AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
Քարտի ժամկետը լրանալու, hաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու, hաճախորդի ցանկությամբ վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի, տարեկան սպասարկման վճարի, հաճախորդի ցանկությամբ վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում  AMD 30 ՀՀ դրամ
USD
EUR
RUB
GBP
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդակցության ուղարկո AMD անվճար
USD
EUR
RUB
GBP
USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրություն AMD անվճար
USD
EUR
RUB
GBP

* Ներառյալ ԱԱՀ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  անվճար 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%
Տրամադրման պայմաներ

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

* Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Օվերդրաֆտի պայմաններ

Visa Infinit քարտերով օվերդրաֆտի տրամադրման պայմաններ

Վարկառու 25 (քսանհինգ) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Արժույթ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

Օվերդրաֆտի առավելագույն գումար

10 000 ԱՄՆ դոլար

8000 ԵՎՐՈ

Առավելագույն ժամկետ 24 ամիս
Տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլար - 12%

ԵՎՐՈ - 11%

Օվերդրաֆտի մարումներ

Ժամկետի վերջում, 0% շեղում

Արտոնյալ ժամանակահատված - 45 օր

Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0.07%
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար

Համաձայն Բանկում գործող սակագնի

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար (բոլոր տարիների համար), վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին:

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային քարտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց կամ դասակարգված գործող պարտավորությունների բացակայության (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի՝ հայտի ներկայացման նախորդող 24 ամիսների ընթացքում ոչ ավել, քան 15 օրվա գերազանցում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 05.12.2018 | 09:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: