CRM մասնագետ
Ստորաբաժանում ` Մարքեթինգի և բանկային ծառայությունների վաճառքի վարչություն
Աշխատանքի նկարագիրը. Իրականացնել Բանկի հաճախորդների տեղեկատվական և խորհրդատվական աջակցման, հաճախորդների կարիքների բացահայտման, բավարարվածության և ծառայությունների որակի բարձրացման, վերլուծական և Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքներ։
Աշխատանքային պարտականությունները.
- Հաճախորդների բազայի վարում ,հետադարձ կապի ապահովում,
- Անմիջական բանակցություններ նոր ներգրավվող և գործող հաճախորդների հետ,
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների պատշաճ ներկայացում հաճախորդներին,
- Տեղեկատվության հավաքագրում,վերլուծում,կառավարում,
- Հաշվետվությունների մշակում,ներկայացում,
- Խաչաձև վաճառքների իրականցում,
- Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին։
Ներկայացվող պահանջները.
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ` ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ`MS Office,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Կոնֆլիկտների կառավարման կարողություն,
- Նախաձեռնողականություն, ճկուն մտածելակերպ, պատասխանատվության զգացում:
Դիմելու ընթացակարգ. Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։
Տեղադրման ամսաթիվ ` 01.06.2022
Էջը թարմացվել է` 27.06.2022 | 10:43
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: