Հաշվապահ-գանձապահ
Ստորաբաժանում ` Մասնաճյուղեր
Ստորաբաժանում՝ Հաշվեգործառնական բաժին
Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես
Ժամկետ` անորոշ ժամկետով
Աշխատաժամանակ` լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիր՝ Բանկի հաճախորդների հաշվեգործառնական սպասարկման իրականացում և բանկային ծառայությունների վաճառք
Աշխատանքային պարտականություններ՝
- Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում․
- Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում․
- Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնություններ․
- Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք․
- Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան։
Ներկայացվող պահանջներ`
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն․
- Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը ցանկալի է․
- Պատասխանատվության բարձր զգացում․
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ․
- Թիմում աշխատելու կարողություն․
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն․
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն․ ՀԾ Բանկ իմացությունը ցանալի է։
Դիմելու ընթացակարգ․ ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանում։
Տեղադրման ամսաթիվ ` 29.07.2021
Էջը թարմացվել է` 27.06.2022 | 10:45
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: