ՓՄՁ վարկավորման բաժնի վարկային մասնագետ
Ստորաբաժանում ` Կորպորատիվ գործառնությունների վարչություն
Վայր` Մարզեր (Հրազդան, Գյումրի 2, Էջմիածին)
Աշխատանքի նկարագիրը ԱրարատԲանկ ԲԲԸ-ն փնտրում է մոտիվացված և նպատակասլաց մասնագետի ՓՄՁ վարկավորման բաժնում աշխատելու համար։ Աշխատողի հիմնական գործառույթներն են՝ ՓՄՁ ոլորտի հաճախորդների ներգրավում, բիզնեսի վերլուծություն, վարկերի տրամադրում և հետագա մոնիտորինգի իրականցում։
Աշխատանքային պարտականությունները․
- Պոտենցիալ վարկառուների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում:
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում:
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն:
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության գնահատում:
- Վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում:
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում:
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
Ներկայացվող պահանջները․
- Բարձրագույն կրություն` տնտեսագիտական, տեխնիկական:
- Վերլուծական ունակությունների առկայություն:
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն:
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ:
- Թիմում աշխատելու պատրաստակամություն:
- Բարձր պատասխանատվության զգացում:
- Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն:
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն:
- Հայերեն լեզվի (գերազանց) տիրապետում, օտար լեզուների իմացություն ցանկալի է։
- Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա:
- Աշխատանքային փորձը բիզնես վարկավորման ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Դիմելու ընթացակարգը․ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։
Տեղադրման ամսաթիվ ` 09.02.2022
Էջը թարմացվել է` 27.06.2022 | 10:44
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: