Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ագրովարկավորման գծով վարկային մասնագետ

Ստորաբաժանում ` Ագրովարկավորման բաժին

Աշխատանքի անցնելու ամսաթիվ` անմիջապես

Ժամկետ` անորոշ ժամկետ

Վայր` ք․ Արտաշատ, ք․ Սևան, Արմավիրի մարզ

Աշխատաժամանակը` լրիվ դրույք

Աշխատանքի նկարագիր՝

ԱրարատԲանկ ԲԲԸ Ագրովարկավորման բաժնին անհրաժեշտ են վարկային մասնագետներ Արտաշատ և Աբովյան քաղաքների մասնաճյուղերում աշխատելու համար։ 

 Աշխատանքային պարտականություններ՝

  • Նոր վարկառուների ներգրավման հետ կապված աշխատանքներ,

  • Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
  • Վարկային փաթեթների ձևավորում, վարկերի տրամադրում և հետագա սպասարկում,
  • Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե,
  • Վարկային ռիսկերի գնահատում՝ ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության և գրավի գնահատում,
  • Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:

 Ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
  • Վերլուծական կարողություններ,
  • Աշխատանքային փորձը գյուղատնտեսության վարկավորման ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցման, արդյունավետ բանակցելու և կազմակերպչական հմտություններ,
  • Թիմային աշխատելաոճ,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • ՀԾ բանկ ծրագրի իմացությունն առավելություն է,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունն ցանկալի է։

Դիմելու ընթացակարգը՝

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են լրացնել դիմում-հարցաթերթիկը «Դիմել» դաշտում կամ իրենց  ինքնակենսագրականն (CV) ուղարկել հետևյալ հասցեով՝ hr@araratbank.am` նշելով թափուր հաստիքի անվանումը։

Տեղադրման ամսաթիվ ` 01.03.2022

Դիմել

Էջը թարմացվել է` 27.06.2022 | 10:45

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: