Օնլայն բանկինգ
Առանց եկամուտների վերլուծության անշարժ գույքի գրավով վարկեր
Կիսվել`

Առանց եկամուտների վերլուծության անշարժ գույքի գրավով վարկեր

Առանց եկամուտների վերլուծության անշարժ գույքի գրավով վարկի տրամադրման համար հիմք է ընդունվում հաճախորդի կողմից նախընտրելի պարտավորության կատարման ապահովման միջոցը:

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    75.000.000ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    96 ամիս

  • Տոկոսադրույք

    17, 18%, փաստացի տոկոսադրույք՝ 19.7-23.1% կախված է վարկի ժամկետից

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Վարկի նպատակ Սպառողական նպատակներ
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար 1.500.000  ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 75.000.000  ՀՀ դրամ
Վարկի նվազագույն ժամկետ 36 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ 96 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 36 - 60 ամիս՝ 17%, 61-96 ամիս՝ 18%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք 19.7-23.1%
Գրավի տեսակ և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված՝ լիկվիդային արժեքով։

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում՝ Երևան քաղաքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանելով 60%, իսկ Աբովյան, Էջմիածին, Դիլիջան, Արմավիր, Մասիս, Գյումրի, Սպիտակ, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 50%,  Իջևան, Սևան, Արտաշատ, Մարտունի, Գորիս և Վանաձոր քաղաքներում՝ մինչև 40%

Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/անկանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական, անուիտետային մարման եղանակով
Հայտի ուսումնասիրության վճար

5․000 ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար

Վարկի գումարի 0.5%, նվազագույնը 25.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 150.000 ՀՀ դրամ

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ Օրական 0.07%
Ժամկետանց վարկի գծով տույժ Օրական 0.06%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

արիքային սահմանափակումից բացառություններ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկի մարման վերջնաժամկետին վարկառուի տարիքը չի գերազանցում 65 տարեկանը:

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից   մեկի կողմից:

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*
Այլ պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար 15,000-35,000 ՀՀ դրամ 
Նոտարական վավերացման վճար 12,000-15,000 ՀՀ դրամ
Կադաստրային գրանցման վճար 26,400 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

 * Ներառյալ ԱԱՀ։


Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Դիմողի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենները, իսկ բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք
  • Ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծության, ամուսնու մահվան)
  • Ընտանիքի անդամների անձնագրերի և հանրային ծառայությունների համարանիշների (սոցիալական քարտերի) պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, ինչպես նաև սեփականության իրավունքի հիմքերըա
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով։

Ուշադրություն. Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը:

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 15 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ 
  • Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում։
  • Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված)։
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում։
  • Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
  • Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն չպետք է ունենա 45 օրից ավել ուշացումներ, որից վերջին մեկ տարվա ընթացքում՝ 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով), իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը լինի ստանդարտ։
  3. Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների(բացառությամբ առանձին անշարժ գույքով ապահովված պարտավորությունների) և տրամադրվող վարկի հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ քաղաքների համար նախատեսված վարկ/գրավ հարաբերակցության սահմանված ցուցանիշ +10%, գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքից։
  4. Գրավադրվող անշարժ գույքը համապատասխանում է ներկայացված պահանջներին։
  5. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն ունի 45 օրից ավել ուշացումներ, որից վերջին մեկ տարվա ընթացքում՝ 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով), իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը  ստանդարտ չէ։
  3. Հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է բացասական։
  4. Գրավադրվող անշարժ գույքը չի համապատասխանում ներկայացված պահանջներին։
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  6. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  7. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  8. Եվ այլն։
Ուշադրություն

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 08.10.2020 | 15:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: