header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Վերաֆինանսավորման հատուկ ծրագիր ՀՀ ՊՆ զինվորական կոչում ունեցող անձնակազմին
Կիսվել`

Վերաֆինանսավորման հատուկ ծրագիր ՀՀ ՊՆ զինվորական կոչում ունեցող անձնակազմին

Վերաֆինասավորում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված գործող սպառողական վարկերը։

 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    500.000, 1.000.000 ՀՀ դրամ կախված է կոչումից

  • Առավելագույն ժամկետ

    84 ամիս հնարավոր է նաև ավելի կարճ ժամկետ

  • Տոկոսադրույք

    12%, փաստացի տոկոսադրույք՝ 12․68% սուբսիդավորվում է 2% կամ 3%-ը կախված է ընտանիքում առկա անչափաս երեխաների քանակից

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը) շարքային, ենթասպայական և սպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների)
Վարկի նպատակ Գործող սպառողական («Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի կարգավորմանը ենթակա վարկ, պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, այդ թվում՝ ժամկետանց, չաշխատող վարկային պարտավորություն) վարկերի վերակառուցում
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար
  •  ՀՀ Պաշտպանության նախարարության կրտսեր և ավագ սպայական կազմի (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ) համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 ՀՀ դրամ
  •  ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝  յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 ՀՀ դրամ
Առավելագույն ժամկետ 84 ամիս, սակայն վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ
Վարկի անվանական տոկոսադրույք 12%, որից սուբսիդավորվում է 2%, իսկ երեք և ավել անչափահաս երեխաներ ունեցողները սուբսիդավորվում են 3% չափով:
Վարկի փաստացի տոկոսադրույք 12․68%
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես ուղղվի այլ  պարտավորության մարմանը
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա անուիտետային վճարումներ
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0․06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0․07%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր

Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը։

 

 

Այլ պահանջներ
  • Վերաֆինանսավորման կարող են ներկայացվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը տրամադրված վարկերի վերակառուցմանն ուղղված վարկերը։
  • Վերակառուցման կարող են ներկայացվել այն վարկերը, որոնց տրամադրման հաշվին վերակառուցվել են սպառողական վարկերի միայն մայր գումարների մնացորդները և որոնց գծով Բանկի կողմից ներվել են կուտակված բոլոր տույժերը և տուգանքները կամ դրանք չեն ունեցել կուտակված տույժեր և տուգանքներ։
  • Սույն ծրագրից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել իրեն հասանելիք առավելագույն սահմանաչափերի շրջանակներում միայն մեկ անգամ (նաև առավելագույն սահմանաչափի շրջանակներում երկու և ավելի վարկերի տեսքով)։
  • Որակավորված սպառողական վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։
  • Եթե վարկառուն ունի ՀՀ Կառավարության 23․05․2013թ․-ի թիվ 590-Ն Որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակներում ստացված վարկ, ապա այդ վարկային պարտավորությունը ներառվում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանաված վարկի գումարի մեծության առավելագույն չափի մեջ, ընդ որում՝ հաշվարկում ներառվում է վարկի պայմանագրային գումարը։
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 3 աշխատանքային օր՝ պահանջվող բոլր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ 
  • Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն Բանկի ներքին կանոնակարգերի։

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վրակառուն համապատասխանում է ներկայացված պայմաններին։
  3. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, վարկառուի  վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն չունի ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցում 30 օրը։
  4. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում  վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
  5. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկառուն չի համապատասխանում ներկայացված պայմաններին։
  3. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, վարկառուի  վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը  գերազանցում է 30 օրը։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը։
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  7. Եվ այլն։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 07.08.2023 | 16:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: