
Շահաբաժիններ
Շահութաբաժինների վճարման կարգը սահմանված է Բանկի կանոնադրությամբ (8-րդ բաժին) և Շահաբաժնային քաղաքականությամբ:
Բանկի խորհրդի կողմից տարեկան շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին Բանկի ընդհանուր ժողովին ներկայացվող առաջարկությունում հիմնավորվում է Բանկի զուտ շահույթի բաշխման ուղղությունները, հաշվի առնելով`
• Բանկի գլխավոր պահուստի ստեղծման ՀՀ օրենսդրության պահանջները
• շահութաբաժնի վճարմանն ուղղվող գումարի չափը:
Ընդհանուր ժողովը շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունում է ժողովին մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:
Էջը թարմացվել է` 26.05.2022 | 11:02
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: