Օնլայն բանկինգ
Հեռախոսահամարով փոխանցումների ստացում Tinkoff բանկից
Կիսվել`

Հեռախոսահամարով փոխանցումների ստացում Tinkoff բանկից

Tinkoff բանկի քարտատերերը ՌԴ-ից կարող են Tinkoff մոբայլ հավելվածի միջոցով համալրել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների դրամային հաշվեհամարները՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

 

 

 

Ծառայության նկարագրություն

1.ՌԴ-ից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.

Tinkoff հավելվածում ընտրել «Платежи» → «Переводы» → «За рубеж» → «По номеру телефона на карту/счет»։ Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։


2. Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ ՀՀ դրամով քարտային և/կամ ընթացիկ հաշիվ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի ՌԴ Tinkoff բանկից փոխանցում կատարողին։

Ծառայության պայմաններ
Գործառնության տեսակ Սակագներ
Փոխանցման ուղղություն ՌԴ-ից ՀՀ
Ուղարկող բանկ Tinkoff
Ստացող բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի
Ստացման արժույթ *ՀՀ դրամ
Փոխանցման շահառուի նկարագիր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ
Փոխանցման ստացում Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին
Փոխանցման արագություն Ակնթարթային
Համակարգի հասանելիություն Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով
Ստացման  համար շահառուից գանձվող միջնորդավճար Չի գանձվում
Միջոցների կանխիկացում Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն

Тинькофф  բանկի քարտապանների համար մինչև 20 000 ՌԴ ռուբլի փոխանցումները կլինեն 0% միջնորդավճարով։ 20 000 ՌԴ ռուբլին գերազանցելու դեպքում կգործի գերազանցող գումարի 1%-ի չափով միջնորդավճար։

*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝  Tinkoff հավելվածում նշված փոխարժեքին համաձայն։

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 01.08.2022 | 10:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: