Օնլայն բանկինգ
Ակնթարթային փոխանցումներ Սբերբանկից
Կիսվել`

Ակնթարթային փոխանցումներ Սբերբանկից

«Сбербанк Онлайн» բջջային հավելվածի օգտատերերը կոնտակտային տվյալներով՝ հեռախոսահամարով, կարող են գումար փոխանցել ՌԴ-ից ՀՀ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան/հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդներին:

  • Փոխանցման արժույթ

    ՌԴ ռուբլի

  • Ստացման արժույթ

    ՀՀ դրամ

  • Փոխանցման իրականացման տևողություն

    Ակնթարթային

Ծառայության պայմաններ
Գործառնության տեսակ Սակագներ
Փոխանցման ուղղություն ՌԴ-ից ՀՀ
Փոխանցման ուղարկման բանկ Սբերբանկ ՀԲԸ
Փոխանցման ստացման բանկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի
Ստացման արժույթ *ՀՀ դրամ
Փոխանցման նվազագույն գումար 1 ՌԴ ռուբլի
Փոխանցման առավելագույն գումար 50,000 ՌԴ ռուբլի՝ օրական
Փոխանցման շահառուի նկարագիր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ
Փոխանցման վճարման եղանակ Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին
Փոխանցման իրականացման ժամկետ Ակնթարթային
Համակարգի հասանելիություն Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով
Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար Համաձայն Սբերբանկ ՀԲԸ կողմից սահմանված սակագների
Փոխանցման համար շահառուից գանձվող միջնորդավճար Անվճար
Միջոցների կանխիկացում Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն

*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱրարատԲանկն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝ տվյալ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող փոխարժեքների համաձայն։

Ծառայության նկարագրություն

1.ՌԴ Սբերբանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.

  • «Сбербанк Онлайн» համակարգում ընտրել «Платежи» → «Переводы» → «За рубеж» → «По номеру телефона на карту/счет»։
  • Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
  • Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։

2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․

  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի ՌԴ Սբերբանկ ՀԲԸ-ից փոխանցում կատարողին։
Ֆինանսական օգնական
ABC finance

Տե՛ս նաև

Էջը թարմացվել է` 23.09.2021 | 10:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: