
Պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիր
Ձեր ժամանակի կառավարման լավագույն առաջարկն ԱրարատԲանկ-ում է:
ԱրարատԲանկը, հանդիսանալով Կառավարության կողմից լիազորված օպերատոր, իրականացնում է պետական մարմինների պատվիրակված գործառույթներ, մասնավորապես տրամադրում է տեղեկանքներ.
- Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ
- ՍՊԸ գրանցում
- Ա/Ձ հաշվառում
- Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում
- Գույքի նկատմամբ իրավունքերի և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
Ծառայությունները մատուցվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում. Զարգացում, Մալաթիա, Ավան-Առինջ, Կենտրոն, Մաշտոց, Արմավիր, Էջմիածին, Շենգավիթ, Նոր-Նորք, Գյումրի 2, Կոմիտաս, Աջափնյակ, Դիլիջան, Դավթաշեն, Իզմիրլյան, Ջրվեժ, Աշտարակ, Աբովյան, Վանաձոր, Արտաշատ, Վանաձոր 2, Բյուզանդ, Մասիս, Էրեբունի Արաբկիր, իսկ գանձվող միջնորդավճարի սակագինը կազմում է 1.500 ՀՀ դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Այս համակարգը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին տնտեսել ժամանակը և իրականացնել բազմաթիվ անհրաժեշտ գործարքներ մեկ վայրում:
Էջը թարմացվել է` 06.10.2020 | 16:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: