header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Էլեկտրոմոբիլի ձեռքբերման օվերդրաֆտ
Կիսվել`

Էլեկտրոմոբիլի ձեռքբերման օվերդրաֆտ

«Smart» լուծում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից` էլեկտրոմոբիլի ձեռքբերման վարկ «Մուրան» ՍՊԸ-ից: 

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    100.000 ԱՄՆ դոլար

  • Առավելագույն ժամկետ

    84 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու

22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը հայցվող վարկի  վերջնաժամկետի ավարտին չի կարող գերազանցել 65 տարեկանը
Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը հայցվող վարկի վերջնաժամկետի ավարտին չի կարող գերազանցել 65 տարեկանը
Արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի գումար 4․000 - 100․000 ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ 36-84 ամիս
Տարեկան տոկոսադրույք 36 ամիս-9%, 37-84 ամիս՝ 10.5 %
Տարեկան փաստացի տոկոսադրույք 12.1% -13.92%
Վարկի ապահովվման միջոց Ձեռք բերվող նոր Էլեկտրոմոբիլը

Վարկ/Գրավ հարաբերակցություն

(հիմք է հանդիսանում  վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)
Մինչև 90%
Վարկերի և տոկոսագումարների մարումներ Անուիտետային մարում  
Վարկերի տրամադրման եղանակ

Անկանխիկ

Վճարային քարտի տեսակ,  տարեկան սպասարկման վճար

MC Standard , VISA Classic, ArCa Classic` ըստ բանկում գործող սակագնի

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%

Ապահովագրություն 

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գրավադրվող էլեկտրոմոբիլի ապահովագրություն` Վարկի/Օվերդրաֆտի մնացորդի/սահմանաչափի չափով

* Վարկունակության վերլուծության սահմանված ցուցանիշները բավարարված լինելու դեպքում երաշխավորի առկայութունը համարել ոչ պարտադիր պայման։

Հաճախորդին անվճար տրամադրվում է  Էլեկտրոմոբիլի արագ լիցքավորման սարք։ 

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 15․09․22 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 410 ՀՀ դրամ։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գրավի ապահովագրության վճար 1,85-2%
Գրավի գրանցման վճար 2,000 ՀՀ դրամ

 

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Օգտակար տեղեկատվություն

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Սույն վարկատեսակի ներքո վարկունակության գնահատումն իրականացվում է Բանկի ներքին գնահատման ՍՔՈՐ համակարգի միջոցով, որն էլ իր հերթին հաշվի է առնում հետևյալ հիմնական գործոնները

  • Վարկային պատմություն
  • Գրանցված եկամուտների առկայություն
  • Գործող պարտավորությունների գծով ամսական մարումներ
  • Տարիք
  • Այլ գործոններ

Տեղեկացնում ենք նաև, որ նոր վարկային հայտի ներկայացման նպատակով վարկային պատմության վերաբերյալ կատարվող հարցումները կարող են բարձրացնել կամ իջեցնել Ձեր վարկային  գնահատականը (սքոր)։

18․12․23թ․-ից  հետո տրամադրված ԱՄՆ դոլար արժույթով վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ 18․12․23-ի դրությամբ գործող վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների` այդ պահի դրությամբ մնացորդ ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ հետագա կանխիկացման համար՝ 0.5% սակագին։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 18.12.2023 | 10:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: