header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Օվերդրաֆտ այլ երկրների քաղաքացիներին և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձանց
Կիսվել`

Օվերդրաֆտ այլ երկրների քաղաքացիներին և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձանց

Մենք հոգացել ենք նաև այլ երկրի քաղաքացիների և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձանց մասին՝ առաջարկելով օվերդրաֆտից օգտվելու հնարավորություն։

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

  • Առավելագուն գումար

    200.000 ԱՄՆ դոլար,

  • Ժամկետ

    120 ամիս

  • Տոկոսադրույք

    10%, 12% 10% եթե դիտարկվում է փաստաթղթավորված եկամուտ։ 12% եթե փաստաթղթավորված եկամուտներ չեն դիատրկվում

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու

22 տարին լրացած այլ երկրի քաղաքացի և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը։

Երաշխավոր

22 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը:

Երաշխավոր կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձ։

Օվերդրաֆտի նպատակ Երևան քաղաքում ոչ բնակելի անշարժ գույքի  ձեռքբերում (բացառությամբ արտադրական նշանակության տարածքների)
Օվերդրաֆտի արժույթ ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի նվազագույն գումար 10․000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի առավելագույն գումար 200.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի  ժամկետ 60-120 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

10% եթե դիտարկվում է փաստաթղթավորված եկամուտ

12% եթե փաստաթղթավորված եկամուտներ չեն դիատրկվում

Փաստացի՝ 9.44-10.91%

Օվերդրաֆտ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Ձեռքբերվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի`

  1. 70%, փաստաթղթավորված եկամտի առկայության դեպքում
  2. 50%, եթե  փաստաթղթավորված եկամուտներ չեն ներկայացվում
Գրավի առարկա Ձեռք բերվող գույքը
Օվերդրաֆտի տրամադրման եղանակը

Անկանխիկ, վճարային քարտի միջոցով

Վճարային քարտի տեսակը

MC Standard, Visa Classic

Օվերդրաֆտի մարումներ Հավասարաչափ ամորտիզացիա
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Հայտի ուսումնասիրության վճար 10.000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 80.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 200.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 20.000-100.000 ՀՀ դրամ
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճարներր 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 22․03․22 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 488,86 ՀՀ դրամ, 1 Եվրո - 523,59 ՀՀ դրամ։

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Դիմողի  անձնագրի և  սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները 
  • Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների անձնագրերի և սոց. քարտի պատճենները
  • Երաշխավորի անձնագրի և  սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները 
  • Տեղեկանք` հիմնական աշխատավայրից (դիմողի և երաշխավորի համար)` զբաղեցված պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ (եթե վարկը տրամադրվում է եկամուտների վերլուծությամբ)
  • Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենը (բացառությամբ պետական ծառայողների)
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին (անշարժ գույքը որպես գրավ առաջարկելու դեպքում նաև սեփականության իրավունքի հիմքերը)
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով։

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  3. Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
  4. 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
  5. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  6. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը: 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 

18․12․23թ․-ից  հետո տրամադրված ԱՄՆ դոլար արժույթով վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ 18․12․23-ի դրությամբ գործող վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների` այդ պահի դրությամբ մնացորդ ամբողջ սահմանաչափի հանրագումարով առաջին անգամ կանխիկացման համար սահմանվում է 0% սակագին, իսկ հետագա կանխիկացման համար՝ 0.5% սակագին։

Վարկային պատմության և սքոր գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 18.12.2023 | 10:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: