Օնլայն բանկինգ
Ներդրողների հետ հարաբերություններ
Կիսվել`

Ներդրողների հետ հարաբերություններ

Իր գործունեության սկզբից ԱրարատԲանկը որպես ռազմավարական խնդիր է դիտարկել հասարակության համար բաց և թափանցիկ բանկ լինելու հեռանկարը և 2007 թվականի օգոստոսից դառնալով Բաց Բաժնետիրական Ընկերություն՝ ԱրարատԲանկն իրականացրել է այն:

Մենք զգում ենք մեր մեծ պատասխանատվությունն ԱրարատԲանկի ներդրողների առաջ և կարևորում ենք երկկողմ հարաբերությունները` հիմնված փոխադարձ հասկացողության, հարգանքի, ազնվության, փոխշահավետության սկզբունքների վրա: Ներդնելով մեր ջանքերը` դուք որպես ներդրողներ, մենք`որպես ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, նպաստում ենք մեր նպատակների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան զարգացում, ֆինանսական կայունություն և բարեկեցություն:

Ներդրողների հետ հարաբերություններին առնչվող հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել  ԱրարատԲանկ-ում ներդրողների հետ հարաբերությունների պատասխանատու, ԱրարատԲանկ ԲԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Բադանյանի հետ կապի Ձեզ հարմար ստորև ներկայացված միջոցներից որևէ մեկով.

Ծառայություններ

ԱրարատԲանկն առաջարկում է արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված ծառայությունների ամբողջական փաթեթ:

Մասնավորապես՝ Բանկը կազմակերպում և իրականացնում է.

- արժեթղթերի թողարկման ծրագրի կազմում,

- թողարկողի ընդհանուր վիճակի ուսումնասիրություն,

- շուկայի վերլուծություն և արժեթղթերի գնի (եկամտաբերության) որոշում։

Բանկն առաջարկում է նաև  ազդագրի կազմում և ներկայացում պոտենցիալ գնորդներին, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխումներ:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.10.2020 | 17:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: