
#Սկսնակ#Գործարար#Ես
Եթե Դուք անհատ ձեռնարկատեր եք կամ իրավաբանական անձ և ցանկանում եք ձեռք բերել հիմնական միջոցներ կամ իրականացնել կապիտալ ներդրումներ, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է նոր բիզնես վարկատեսակ՝ «#Սկսնակ#Գործարար#Ես»:
-
Արժույթ
ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումար
60,000 ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
60-84 ամիս
-
Տոկոսադրույք
10%
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | Անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց |
Վարկի նպատակը |
Հիմնական միջոցների ձեռքբերում, կապիտալ ներդրումների իրականացում, շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ ծախսերի իրականացում |
Վարկի գումար | Մինչև 60.000 ԱՄՆ դոլար |
Վարկի ժամկետ |
|
Վարկի տարեկան տոկոսադրույքը | 10% |
Վարկ/գրավ հարաբերակցություն | Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի մինչև 60%-ի չափով |
Վարկի ապահովման միջոց (գրավ) |
Գրավ կարող են հանդիսանալ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույք |
Վարկի տրամադրման եղանակ |
Կանխիկ կամ անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ |
Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար |
5․000 ՀՀ դրամ կամ 10․000 ՀՀ դրամ* |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար | Չի գանձվում |
Բիզնեսի գործունեության ժամկետ |
Մինչև 6 ամիս |
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ |
Օրական 0,07% |
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ |
Օրական 0,06% |
Վաղաժամ մարման տույժ | Չի կիրառվում |
*Կախված վարկի գումարի չափից։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 11,200 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
10,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
26,400 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ (վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում):
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ (վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (վարկի գումարը 8.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները,(համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ. կապված անհրաժեշտ փաստաթղթեր
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` vարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ (վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 10 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում:
- Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
Վարկային հայտի բավարարման գործոններ․
- Դրական վարկային պատմություն
- Բարվոք ֆինանսական վիճակ
- Դրական գործարար համբավ
- Բավարար ապահովություն։
Վարկային հայտի մերժման գործոններ․
- Բացասական վարկային պատմություն
- Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
- Բացասական գործարար համբավ
- Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 06.05.2022 | 16:06
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: