Օնլայն բանկինգ
Անգրավ բիզնես վարկ
Կիսվել`

Անգրավ բիզնես վարկ

ԱրարատԲանկը ՓՄՁ-ներին առաջարկում  է մինչև 10,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով անգրավ բիզնես վարկեր առնվազն 1 անձի երաշխավորությամբ։ 

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

  • Առավելագույն գումար

    10․000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    60 ամիս

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկի նպատակ Կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում, կրեդիտորական պարտքի մարում, շրջանառու միջոցների համալրում
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար 2․000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 10․000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ
Վարկի նվազագույն ժամկետ 12 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ 60 ամիս
Վարկի նվազագույն տոկոսադրույք ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
15.5% 12.5%
Վարկի առավելագույն տոկոսադրույք ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
18.5% 15.5%
Ապահովման միջոց Առնվազն 1 անձի երաշխավորություն
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ կամ անկանխիկ
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5․000 ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար Մայր գումարի 1%-ի չափով
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ Օրական 0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ Օրական 0,06%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում


Ուշադրություն․ 
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր (Անհատ ձեռնարկատերեր)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները
  4. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։,
  6. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  7. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1.  Վարկային հայտ
  2. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  3. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
  4. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Պահանջվող փաստաթղթեր (Իրավաբանական անձ)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում: 
  • Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկի փուլային տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ:Եթե                                                                                                                

    • տրամադրվող վարկը, ներգրավված միջոցների (ռեսուրսների) տարատեսակ լինելով պայմանավորված, տրոհվում է մի քանի մասի և/կամ
    • վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի ներքո կնքվող վարկային համաձայնագրերով և/կամ
    • վարկը տրամադրվում է առանձին վարկային պայմանագրով ու վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի (պայմանագրերի) ներքո կնքվող վարկային համաձայնագրով (համաձայնագրերով), և/կամ
    • վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային պայմանագրերով, ապա վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է վարկի ընդհանուր գումարից` կնքվող վարկային պայմանագրերով և/կամ համաձայնագրերով տրամադրվող վարկերի գումարներին համամասնորեն: 
                                                                                                       

Վարկային հայտի բավարարման գործոններ․

  1. Դրական վարկային պատմություն
  2. Բարվոք ֆինանսական վիճակ
  3. Դրական գործարար համբավ
  4. Բավարար ապահովություն։

Վարկային հայտի մերժման գործոններ․

  1. Բացասական վարկային պատմություն
  2. Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
  3. Բացասական գործարար համբավ
  4. Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։

Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Վարկի մայր գումարը։
Ուշադրություն

 

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 12.07.2021 | 12:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: