Օնլայն բանկինգ
Card cover

MasterCard Standard

Կիսվել`

MasterCard Standard չիպային պլաստիկ քարտը որպես վճարման միջոց է ընդունվում աշխարհի ավելի քան 200 երկրներում և հանդես է գալիս, որպես միջազգային MasterCard վճարահաշվարկային համակարգի պլաստիկ քարտ: Այն հնարավորություն է ընձեռում կատարել գումարի կանխիկացում և անկանխիկ գործարքներ ՀՀ-ում և արտերկրում: MasterCard Standard պլաստիկ քարտով կարող եք կատարել օնլայն վճարումներ ինտերնետային խանութներում: 
Ձեր ցանկությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կարող է տրամադրել նաև MasterCard Standard չիպային քարտեր: Դրանք ստեղծված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ունեն առավելագույն պաշտպանվածություն և վճարումների անվտանգության բարձրագույն մակարդակ: 

  • Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում

    0%

  • Քաղվածքի տրամադրում

    Անվճար

  • Տարեկան սպասարկման վճար

    մինչև օգոստոսի 31-ը ներառյալ 750 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ

Սպասարկման սակագներ

ԱԿՑԻԱ «Վճարի՛ր հիմա և #խնայիր»․ ս․թ․ հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ պատվիրեք MasterCard Standard քարտատեսակն ամսական ընդհամենը 62,5 դրամով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գործառնության տեսակը

Սակագին*

Քարտի գործողության ժամկետ

2 տարի

Քարտի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ

Քարտի տեսակ

դեբետավարկային

Քարտի տրամադրում 

անվճար

Տարեկան սպասարկման վարձ 

5,000 ՀՀ դրամ

Ակցիա ՝ 750 ՀՀ դրամ 

Չնվազող մնացորդ   

Ակցիայի շրջանակում չի կիրառվում

 

ՀՀ    դրամ 3,000
ԱՄՆ դալար 10
Եվրո 10
ՌԴ Ռուբլի 270
Ֆունտ 10
Քաղվածքի տրամադրում անվճար
Ընթացիկ քաղվածքի տրամադրում 500 ՀՀ դրամ
Կցված քարտի տրամադրում անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ 5,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում 2,500 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում
0%
Կանխիկի տրամադրում ArCa համակարգի կանխիկացման կետերում 0.80%
Կանխիկի տրամադրում արտասահմանում, նաև ՎՏԲ, Հայաստանում գտնվող բանկոմատներում 1.5% նվազագույնը 1500 ՀՀ դրամ 
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից՝ առանց քարտի կիրառման 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ
Կանխիկի մուտքագրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներով (Cash In) ՀՀ դրամ 0%
Կանխիկի մուտքագրում ArCa համակարգի բանկոմատներով (Cash in) ՀՀ դրամ 0.80%
Անկանխիկ գործարքներ անվճար
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս ՀՀ դրամ 1%
ԱՄՆ դոլար 0%
Եվրո 0%
ՌԴ ռուբլի 0%
Ֆունտ 0%
Քարտի բլոկավորում անվճար
Քարտի ապաբլոկավորում 1.500 ՀՀ դրամ
Օրեկան կանխիկացման գործարքների քանակը 10
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքները ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 1,500,000
ԱՄՆ դոլար 3,000
Եվրո 3,000
ՌԴ ռուբլի 135,000
Ֆունտ 2,500
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումար ՀՀ դրամ 1,500,000
ԱՄՆ դոլար 3,000
Եվրո 3,000
ՌԴ ռուբլի 90,000
Ֆունտ 2,500
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար ՀՀ դրամ 3,000,000
ԱՄՆ դոլար 9,000
Եվրո 6,000
ՌԴ ռուբլի 270,000
Ֆունտ 4,500
Քարտի բլոկավորում և միջազգային STOP LISTում տեղադրում (բլոկավորումը գործում է 2 շաբաթվա ընթացքում) 15․000 ՀՀ դրամ
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար 0.15%**
Կատարված գործարքների, քարտի ժամկետը լրանալու, տարեկան սպասարկման վճարի, վարկի կամ օվերդրաֆտի վերջնաժամկետը լրանալու, վարկային գծի/օվերդրաֆտի նվազեցման ժամկետի  և  գումարի,  վարկի կամ օվերդրաֆտի ամսական մարման վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում
30 ՀՀ դրամ
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում
անվճար
USSD ծառայության միջոցով տրամադրվող sms հաղորդագրություն 30 ՀՀ դրամ
Կանխիկ արտարժույթի մուտքագրում քարտային հաշվին 0%
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից

*Ներառյալ ԱԱՀ

**Տեղեկացնում ենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ սպասարկման կետերում (այդ թվում օնլայն հարթակում) բացի փոխանցումների համար գանձվող միջնորդավճարից, գործում է նաև «Սպասարկող բանկի միջնորդավճար», որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին.

  Բանկի քարտին Այլ բանկի քարտերին
Բանկի քարտից 0.15% 0.15%
Այլ բանկի քարտերից 0.2% 0.2%

Ընդ որում, «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից: 

Ծառայության տեսակներ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  5,000 ՀՀ դրամ 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

        Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 03.07.2020 | 15:51

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: