
Աղբյուր Սերոբ 18 հասցեում բնակարանների ձեռքբերում
Անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման նոր առաջարկ ԱրարատԲանկի կողմից։ Այուհետ կարող եք ձեռք բերել բնակարան Աղբյուր Սերոբ 18 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում հիփոթեքային վարկավորման միջոցով։
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումար
75.000.000 ՀՀ դրամ, 150.000 ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
120-240 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Համավարկառու | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ և որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը |
Երաշխավոր | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը |
Վարկի նպատակ | Բնակարանի ձեռքբերում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար |
Վարկի նվազագույն գումար | 5.000.000 ՀՀ դրամ 10.000 ԱՄՆ դոլար |
Վարկի առավելագույն գումար | 75.000.000 ՀՀ դրամ 150.000 ԱՄՆ դոլար |
Վարկի նվազագույն ժամկետ | 120 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ | 240 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք* (կիրառվում է վարկի մնացորդի նկատմամբ) | ՀՀ դրամի դեպքում - հաստատուն՝ մինչև 60 ամիս - 12%, իսկ 61-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ ճշգրտման հիմքում որպես հիմնական ցուցանիշ դնելով ՀՀ պետական արժեկտրոնային 10 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 3% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 4.5% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ): ԱՄՆ դոլարի դեպքում - հաստատուն՝ մինչև 60 ամիս - 9%, իսկ 61-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ ճշգրտման հիմքում որպես հիմնական ցուցանիշ դնելով Առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի)՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 6% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում 10 տարեկան ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի հրապարակվող ամսական ցուցանիշների (Աղբյուրը՝ www.treasury.gov) հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ): |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք** |
ՀՀ դրամ՝ 12.8%-13.93% , ԱՄՆ դոլար՝ 9.48%-10.52% |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն |
|
Գրավի առարկա | Ձեռքբերվող գույքը կամ ձեռքբերվող գույքի գնման իրավունքը, լրացուցիչ Անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով կամ դրամական միջոցներ*** |
Կանխավճար | Բանկում գնորդի անունով բացված դրամային հաշվին կամ ներկայացվում է տեղեկանք կառուցապատողից կատարված կանխավճարի վերաբերյալ |
Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամենամսյա՝ Անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա |
Հայտի ուսումնասիրության վճար | 10,000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար (միանվագ) | Մինչև 25.000.000 ՀՀ դրամը կամ 50.000 ԱՄՆ դոլարը ներառյալ վարկերի տրամադրման դեպքում՝ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1%-ի չափով, իսկ նշված սահմանաչափերը գերազանցող վարկերի դեպքում՝ 250.000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն | Դժբախտ պատահարներից ապահովագրություն մինչև անշարժ գույքի գրավի վկայականի առկայությունը՝ վարկի մնացորդի չափով, այնուհետև՝ անշարժ գույքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի չափով։ Պարտադիր յուրաքանչյուր տարի |
Մոնիտորինգ | Բանկի կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ 3 ամիսը մեկ անգամ կամ փուլերով՝ յուրաքանչյուր կատարողական ակտի ներկայացումից հետո |
Ժամկետանց գումարի գծով տույժ | Օրական 0.13% |
Ժամկետանց տոկոսի գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
* Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 61-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության):
Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8 տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետով։
**Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 12․10․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 500 ՀՀ դրամ
*** Դրամական միջոցներ ԱրարատԲանկ ԲԲԸ-ում ներդրված ժամկետային ավանդ, պարտատոմսեր (նաև ՀՀ պետական պարտատոմսեր), ընթացիկ և այլ հաշիվներին առկա դրամական միջոցներ), որոնք կհանդիսանան գրավի առարկա և կդեպոնացվեն այնքան ժամանակ մինչև որ վարկ/գրավադրված գույքի հարաբերակցությունը կկազմի 80%, իսկ ավանդների վաժաղամ մարում պահանջելու դեպքում մարումից առաջացած դրամական միջոցների համապատասխան չափը կուղղվի վարկի վաղաժամ մարմանն այնպես, որ վարկ/գրավադրված գույքի հարաբերակցությունը կկազմի 80%։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | 15,000-35,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 0,15-0,16% |
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրության վճար | 0,15-0,16% |
Նոտարական վավերացման վճար | 47,000-60,000 ՀՀ դրամ |
Կադաստրի հետ կապված վճար | 105,000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի վճար | 30,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ
Նախնական փաստաթղթեր
Գնորդ
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Տեղեկանք աշխատավայրից (ձևը կցվում է)
- Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից
- Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
- Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝ (առկայության դեպքում)
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող
Իրավաբանական անձ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
- Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
- Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
- Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Անհատ ձեռնարկատեր
-
Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
- Անձնագրի և սոց.քարտի պատճեն
- Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը
Գնորդ
- Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
- Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող
Իրավաբանական անձ
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
- Միասնական տեղեկանք
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Անհատ ձեռնարկատեր
- Միասնական տեղեկանք
- Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
- Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ:
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Հայտերը ենթակա են բավարարման, եթե`
- Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
- ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում՝ բացառությամբ երաշխավորությունների, իսկ անընդմեջ ժամկետանց օրերի քանակը՝ ոչ ավել քան 15 օր
- Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 (երեսունհինգ) տոկոսը։
- 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 (քառասունհինգ) տոկոսը։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
Հայտերը ենթակա են մերժման, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
- Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
- Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.
- Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Տոկոսագումարները
- Մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 15:52
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: