header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Սիրո տոներ MasterCard-ի հետ
25.01.2024 - 11.02.2024
Կիսվել`

Սիրո տոներ MasterCard-ի հետ


Ս․թ․ հունվարի 25-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ հայտարարվում է  «Սիրո տոներ MasterCard-ի հետ» ակցիան, որի շրջանակում MasterCard Digital քարտերը կարող եք ձեռք բերել անվճար և դառնալ 5 հաջողակներից մեկը։

MasterCard Digital քարտ ձեռք բերած և առնվազն մեկ գործարք իրականացրած հաճախորդները հնարավորություն կունենան ստանալու ստորև նշված 5 նվերներից մեկը․

  • Dvin Music Hall-ում կայանալիք Սիրուշոյի համերգի 2 հրավիրատոմս՝ 14․02․2024թ․,
  • “Hard Rock Yerevan Café” սրճարանի 80,000 ՀՀ դրամի չափով նվեր-քարտ,
  • “Livingston” ռեստորանի 70,000 ՀՀ դրամի չափով նվեր-քարտ, 
  • “HAYAT Restaurant & Music Hall” ռեստորանում HAYAT Project-ի համերգի 70,000 ՀՀ դրամի չափով նվեր-քարտ,
  • Ծաղկաձորի «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրում 2 անձի համար նախատեսված հանգիստ։

Նվերների հերթականությունը և 5 հաջողակները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ հատուկ առցանց ծրագրի միջոցով։

Առանց տարեկան սպասարկման վարձի հնարավոր է ձեռք բերել առավելագույնը երկու քարտ՝ անկախ արժույթից։

Երկու և ավել գործող թվային քարտ ունեցող քարտապանները չեն կարող մասնակցել վերոնշյալ ակցիային։

Ակցիան կավարտվի փետրվարի 11-ին` ժամը 00։00, իսկ պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները կհայտարարվեն փետրվարի 12-ին։

Էջը թարմացվել է` 09.02.2024 | 14:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: