Օնլայն բանկինգ
Ria Money համակարգի հետ համատեղ առաջարկ
01.12.2020 - 28.02.2021
Կիսվել`

Ria Money համակարգի հետ համատեղ առաջարկ


Նվիրում ենք AraratBank-ի նվեր քարտեր այն 25 հաճախորդներին, ովքեր Ria Money արագ դրամական փոխանցման համակարգով Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում 2020թ․-ի դեկտեմբերի 1-ից  մինչև 2021թ․-ի փետրվարի 28-ը ներառյալ կկատարեն առավելագույն քանակի և ծավալի գործարքներ (գումարի փոխանցում կամ ստացում)։ Հաղթողները կպարգևատրվեն  նվեր քարտերով։

Ավելին՝ Ria փոխանցման համակարգն AraratBank-ի հետ միասին առաջարկում են զեղչված սակագներ դեպի նշված ուղղություններ փոխանցումների համար․

  • դեպի Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա փոխանցումների համար սահմանվում է փոխանցվող գումարի 0,8% սակագին (նախկին 1.8%-ի փոխարեն)։ Վճարումն իրականացվում է ԱՄՆ դոլարով և Եվրոյով։
  • դեպի Նոր փոստ (Post Finance/Nova Poshta) ուղարկված հասցեական փոխանցումների համար սահմանվում է փոխանցվող գումարի 0,6% սակագին։ Վճարումն իրականացվում է միայն ուկրաինական գրիվնայով։     

Էջը թարմացվել է` 14.12.2020 | 13:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: