
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի պետական աջակցության հաշիվ
ԱրարատԲանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակում մատուցում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման պետական աջակցության հատուկ հաշվի բացման ծառայություն՝ ՀՀ-ում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված երեխայի օրինական ներկայացուցչի` ծնող, խնամակալ, որդեգրողի դիմումի հիման վրա:
Գործառնության տեսակ | Սակագներ |
Հաշվի բացումը, վարումը և սպասարկումը | Համաձայն Բանկում գործող սակագների* |
Հաշվով կատարվող գործառնությունները | Անվճար |
Հաշվին առկա միջոցների նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը | 9,5%** |
*Համաձայն ՀՕ-229-Ն «Պետական Նպաստների Մասին» ՀՀ օրենքում 16․04․2020 թ-ին կատարված փոփոխությունների Հոդված 2-ի:
**Համապատասխան տոկոսների վճարումն իրականացվում է նույն Հաշվին` տարեկան մեկ անգամ:Հաշվում առկա դրամական միջոցները ենթակա են կանխիկացման ՀՀ Կառավարության համապատասխան որոշումով սահմանված դեպքերում:
Հաշվի փակում․ Հաշվին առկա միջոցները սպառվելու (զրոյացվելու) դեպքում Բանկը փակում է այն` դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և պատշաճ կարգով ծանուցելով Հաշվետիրոջը:
Բանկը փակում է Հաշիվը նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված համապատասխան պահանջագրի հիման վրա (ոչ ուշ քան պահանջագիրը ստանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը)` Հաշվին առկա միջոցները համաձայն պահանջագրի փոխանցելով այլ պետական աջակցության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ վճարելով այդ միջոցները պահանջագրում նշված անձին:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հաշիվ բացելու համար Դիմողը Բանկ է ներկայացնում`
1) իր վերաբերյալ`
ա. անձը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`
- անձնագիր,
- նույնականացման քարտ,
բ. եթե անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ չէ, ապա ներկայացվում է սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:
2) Հաշվետիրոջ վերաբերյալ`
- ծննդյան վկայական,
- սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:
Մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը, Հաշիվը` անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է Հաշիվը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`
- Հայաստանի Հանրապետությունում բնակարանի գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը,
- Հաշվետիրոջ, Հաշվետիրոջ ընտանիքի անդամի, Հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
- Հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը` վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար, եթե գնորդը Հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
Բանկը` Հաշիվը տնօրինելու իրավունք ունեցողի` Հաշիվը տնօրինելու իրավունքը դադարելու վերաբերյալ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից (այսուհետ` Ծառայություն) ստացած պահանջագրի հիման վրա, դադարեցնում է Հաշվով գործառույթների իրականացումը` մինչև Ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ Հաշվետիրոջ 18 տարին լրանալը:
ԱրարատԲանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու Հաշիվը` 18 տարին լրանալուց հետո:
Էջը թարմացվել է` 25.01.2021 | 10:07
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: