
Էքսպրես ագրո
«Էքսպրես ագրո» գյուղատնտեսական վարկ. Ձեզ բիզնեսին արագ օգնություն:
Վարկի տրամադրման պայմանները ներկայացված են ստորև, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ մոտենալ Բանկի մասնաճյուղեր:
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
-
Առավելագույն գումար
1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
Նվազագույնը 24 ամիս, առավելագույնը 36 ամիս
-
Տոկոսադրույք
ՀՀ դրամ` նվազագույնը 20 %, ԱՄՆ դոլար` նվազագույնը 18 %
Վարկատեսակը տրամադրվում է Բանկի Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։
Վարկի նպատակ | Շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ գյուղատնտեսական ծախսերի ֆինանսավորում, hիմնական միջոցի ձեռքբերում, ներդրումներ հիմնական միջոցներում, կրեդիտորական պարտքի մարում | |
Վարկի նվազագույն գումար | Նվազագույնը 700,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար | |
Վարկի առավելագույն գումար | Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար |
|
Վարկի նվազագույն ժամկետ |
24 ամիս |
|
Վարկի առավելագույն ժամկետ |
36 ամիս |
|
Վարկի տոկոսադրույք |
ՀՀ դրամով՝ նվազագույնը 20% ԱՄՆ դոլարով՝ նվազագույնը 18% |
|
Վարկի ապահովման միջոց | Երեք ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրվող երաշխավորություններ, որոնք պետք է ունենան կայուն եկամուտ (աշխատավարձ, գործունեությունից եկամուտ, շահաբաժին) և/կամ որպես սեփականություն անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց և/կամ հանդիսանան համասեփականատեր, ինչպես նաև Բանկի հայեցողությամբ կարող է պահանջվել նաև լրացուցիչ ապահովման միջոց |
|
Վարկի տրամադրման եղանակ | Կանխիկ/Անկանխիկ | |
Վարկի մարումներ | Անուիտետային կամ ճկուն* | |
Վարկի սպասարկման վճար | 10,000 ՀՀ դրամ | |
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ | Օրեկան 0,07% | |
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ | Օրեկան 0,06% | |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։ (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին (Վարկի գումարը 8.000.000 դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում):
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՄԻԿՐՈ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ։
Անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը է 15 օր:
Վարկային հայտի բավարարման գործոններ․
- Դրական վարկային պատմություն
- Բարվոք ֆինանսական վիճակ
- Դրական գործարար համբավ
- Բավարար ապահովություն։
Վարկային հայտի մերժման գործոններ․
- Բացասական վարկային պատմություն
- Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
- Բացասական գործարար համբավ
- Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 15.01.2021 | 14:01
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: