Օնլայն բանկինգ
Card cover

Diners Club Super Premium

Կիսվել`

Diners Club Super Premium քարտը նախատեսված է հաճախակի ճամփորդող և գնումներ կատարող հաճախորդների համար: Քարտատեսակը մագնիսական ժապավենով է և հանդիսանում է Diners Club International վճարահաշվարկային համակարգի քարտ։

 

  • Կոնսիերժ ծառայություն

    Տարեկան 5 զանգ` անվճար: Յուրաքանչյուր հաջորդը զանգը 3500 ՀՀ դրամ:

  • Տարեկան սպասարկման վճար

    48,000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ

Հատուկ առաջարկ մինչև 2020թ․ նոյեմբերի 29-ը

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ Diners Club Super Premium քարտապանների համար։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ առաջարկվում են հետևյալ ԱՆՎՃԱՐ ծառայությունները․

  • ավտոքարշակի ծառայություն - տրամադրվում է տարին մեկ անգամ, եթե քարտապանի ավտոմեքենան ունի անսարքություն, որը գտնվում է Երևան քաղաքում և տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում
  • տաքսի ծառայություն Զվարթնոց օդանավակայանից - տրամադրվում է քարտի սպասարկման ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր անգամ 3,000 ՀՀ դրամի չափով, որը կմուտքագրվի հաճախորդի հաշվին Diners Club քարտով վճարումից հետո՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը։
Սպասարկման սակագներ

 

Գործողության տեսակ Սակագին*
Քարտի գործողության ժամկետ 2 տարի
Քարտի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի, Ֆունտ
Քարտի տեսակ դեբետավարկային

Քարտի տրամադրում

անվճար
Տարեկան սպասարկման վարձ

48․000 ՀՀ դրամ

Չնվազող մնացորդ Չի սահմանվում
Քաղվածքի տրամադրում անվճար
Ընթացիկ քաղվածքի տրամադրում անվճար
Կցված քարտի տրամադրում անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վարձ 5,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում 3,000 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում 0%**
Կանխիկի տրամադրում արտասահմանում 3%
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից` առանց քարտի կիրառման 3%
Անկանխիկ գործարքներ անվճար
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս ՀՀ դրամ 1%
ԱՄՆ դոլար 0%
Եվրո 0%
ՌԴ ռուբլի 0%
Ֆունտ 0%
Քարտի բլոկավորում անվճար
Քարտի ապաբլոկավորում 1,500 ՀՀ դրամ
Օրական կանխիկացման գործարքների քանակը 10
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 4,000,000
ԱՄՆ դոլար 10,000
Եվրո 7,000
ՌԴ ռուբլի 322,000
Ֆունտ 6,000
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 4,000,000
ԱՄՆ դոլար 9,000
Եվրո 4,000
ՌԴ ռուբլի 300,000
Ֆունտ 5,000
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումարը ՀՀ դրամ 8,000,000
ԱՄՆ դոլար 40,000
Եվրո 30,000
ՌԴ ռուբլի 700,000
Ֆունտ 15,000
Քարտից քարտ, հաշվից հաշիվ/քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար 0%**
Վարկային գծի/ օվերդրաֆտի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոս ԱՄՆ դոլար համաձայն ընթացիկ սակագների
Եվրո
Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ուղարկում
անվճար
Վարկային գծի/օվերդրաֆտի օգտագործման անտոկոս ժամանակաշրջան ԱՄՆ դոլար համաձայն ընթացիկ սակագների
Եվրո
Կանխիկ արտարժույթի մուտքագրում քարտային հաշվին 0%
Օդանավակայանների հատուկ մուտքերի /լաունջների/ սակագին համաձայն Դայներս Քլաբ-ի սակագների
Կոնսյերժ ծառայությունից օգտվելու վճար Տարեկան հինգ զանգ` անվճար: Յուրաքանչյուր հաջորդը` 3500 ՀՀ դրամ:
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից

* Ներառյալ ԱԱՀ                                                                                         **Վարկային գծի առկայության դեպքում միջնորդավճարը կազմում է 1,5%:

Նախկին սակագներ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  անվճար 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ

 

 Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Ճանապարհորդական ապահովագրություն
Ապահովագրական ծածկույթ Հատուցման սահմանաչափ յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար Չհատուցվող գումար յուրաքանչյուր դեպքի և Քարտատիրոջ համար ԱՄՆ դոլարով կամ ժամանակով
Բժշկական և ճանապարհորդության աջակցության ծառայություններ Այս բաժնով սահմանափակում չի կիրառվում Չի կիրառվում

Շտապ բուժօգնության, տեղափոխման (էվակուացիայի) և հայրենադարձության  (ռեպատրիացիայի) ծախսեր

Բժշկական ծախսեր

Հայրենադարձության ծախսեր/ Աճյունի տեղափոխություն/ Խնամակալության տակ գտնվող Երեխաների վերադարձ
30,000 Եվրո

Չի կիրառվում

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Հանրային փոխադրող
30,000 Եվրո 16 տարեկան և 16 տարեկանից ցածր երեխաների համար մահվան սահմանաչափը կազմում է 3,000 Եվրո

Չի կիրառվում

Հիվանդանոցային օրական նպաստ

50 Եվրո 48 ժամ
Անձնական պատասխանատվություն 30,000 Եվրո Չի կիրառվում
Ճանապարհորդական անհարմարավետություններից ապահովագրություն
Ուղեբեռի կորուստ 1,000 Եվրո 50 Եվրո
Ճանապարհորդության չկայացում 3,000 Եվրո 100 Եվրո
Թռիչքի ուշացում 75 Եվրո 4 ժամ
Ուղեբեռի ուշացում 75 Եվրո 4 ժամ
Փաստաթղթերի փոխարինում 2,500 Եվրո Չի կիրառվում
Իրավական ծախսեր 3,000 Եվրո Չի կիրառվում

 

Դժբախտ պատահարներից ապահովագրության հատուցման սահմանաչափեր
Մահ 100% վերոնշյալ գումարներից
Մեկ կամ երկու աչքի տեսողության ամբողջական և անվերականգնելի կորուստ 100% վերոնշյալ գումարներից
Մեկ կամ երկու վերջույթների կորուստ 100% վերոնշյալ գումարներից
Մշտական ամբողջական անաշխատություն (վերոնշյալներից տարբեր) 100% վերոնշյալ գումարներից

*Ցանկացած Պատահարի շարունակական հետևանքների դեպքում հատուցում տրամադրվում է վերոնշյալ ծածկույթներից միայն մեկով:

Ճանապարհորդական ապահովագրություն

Ճանապարհորդական ապահովագրության պայմանագրի օրինակ

Ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալու կարգ

“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ կողմից Diners Club Super Premium քարտատերերին տրամադրվող ճանապարհորդական ապահովագրության վկայական

Կոնսիերժ ծառայություն

Մեկ զանգ, բազում հնարավորություններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին առաջարկում է Կոնսիերժ Սերվիս նոր բարձրակարգ ծառայությունը: Բանկը հոգ է տանում ձեր հարմարավետ սպասարկման մասին և խնայում է ձեր ժամանակը: Մեր հատուկ վերապատրաստված մասնագետները կօգնեն ստանալ տեղեկատվություն և խորհրդատվություն ձեզ հետաքրքրող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև` իրականացնել պատվերների ամրագրում:

Կոնսիերժ ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում

  • Ճանապարհորդության ընթացքում խորհրդատվություն ստանալ ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերությունների կողմից իրականացվող չվերթերի վերաբերյալ և համապատասխան խորհրդատվությունից հետո Ձեր նախընտրած ավիաընկերության միջոցով ամրագրել անհրաժեշտ տոմսերը: Պլաստիկ քարտի միջոցով ավիատոմսերի համար վճարումներ կատարելուց հետո Ձեր տոմսը կստանաք էլեկտրոնային տարբերակով:
  • Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ և պատվիրել մինչև 7 նստատեղ ունեցող մեքենաներ, միկրոավտոբուսներ, հանդիսությունների համար նախատեսված մեքենաներ և բեռնատար մեքենաներ:
  • Տեղեկատվություն ստանալ ՀՀ-ում գործող հյուրանոցների պայմանների վերաբերյալ, իրականացնել համարների ամրագրում, ամրագրել ֆուրշետների և այլ հանդիսությունների պատվերներ:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող ռեստորանների վերաբերյալ և ամրագրել սեղաններ:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր թատրոնների ներկայացումների, կինոթատրոնների ֆիլմացանկերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել տոմսերի ամրագրում:
  • Ստանալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող նվերների, հուշանվերների և հնաոճ իրերի խանութների վերաբերյալ:

Կոնսիերժ ծառայություն կարող եք զանգահարել 044 222 444, 060 47 47 77 հեռախոսահամարներով։

Վերոնշյալ բոլոր ծառայությունների մատուցումն իրականցվում է նաև արտերկրում։

Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 23.09.2020 | 11:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: