Օնլայն բանկինգ
Վերլուծություններ
Կիսվել`

Վերլուծություններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վերլուծությունները կազմվել են ներկայումս հասանելի հանրային տեղեկատվության հիման վրա, որը Բանկը համարում է վստահելի։ Սակայն, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն չի երաշխավորում, որ այդ տեղեկատվությունը հանդիսանում է լիարժեք և արժանահավատ, հետևաբար, այն չպետք է ընկալվի որպես խորհուրդ կամ առաջարկ՝ որևէ ֆինանսական գործարք իրականացնելու դեպքում։

Օրական ակնարկ

«Օրական ակնարկ» վերլուծությունը ներկայացվում է օրական պարբերականությամբ և բացահայտում է ներկայացված գործիքների կարճաժամկետ վարքագիծը։ Պարբերականը ներկայացնում է առանձին գործիքների գների շուկայում ակնկալվող մոտալուտ, կարճատև միտումը, դիրքերի բացման և փակման լավագույն կետերը, ինչպես նաև հնարավոր առավելագույն շահույթ/վնասի սահմանները։ Միաժամանակ, «Օրական ակնարկ»-ում ներառված գնահատականը, որը արտացոլվում է աստղերի տեսքով, ներդրողներին կօգնի պատկերացում կազմել վերլուծության խորության և ձևավորված սպասումների ճշգրտության հավանականության մասին։

 

26.01.22 Օրվա ակնարկ

Շաբաթական վերլուծություն

«Շաբաթական վերլուծություն»-ն ամփոփում է առավել կիրառելի փոխարժեքների և բաժնետոմսերի ինդեքսների, ինչպես նաև մեծ շրջանառություն ունեցող ապրանքահումքային ակտիվների վարքագիծը գալիք շաբաթվա համար՝ հիմնվելով ֆունդամենտալ և տեխնիկական ընդլայնված վերլուծության վրա։ «Շաբաթական վերլուծության» ձևաչափը թույլ է տալիս ծանոթանալ ընտրված ֆինանսական ակտիվի գծապատկերին, ֆինանսական ակտիվի վարքագիծը բնութագրող նորություններին, ինչպես նաև կարևոր տեխնիկական ցուցիչներին։

Շաբաթական վերլուծություն 24․01․22-29․01․22

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 26.01.2022 | 11:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: