Օնլայն բանկինգ
Բրոքերային ծառայությունների ընդհանուր նկարագիր
Կիսվել`

Բրոքերային ծառայությունների ընդհանուր նկարագիր

ԱրարատԲանկ ԲԲԸ-ն իր իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է ներքին և միջազգային շուկաներում լայն շրջանակ ընդգրկող ֆինանսական ակտիվներում  ներդրումներ իրականացնելու հնարավորություն։

Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում հաճախորդներն ունեն պատկան մարմինների կողմից լիցենզավորված մասնագետների միջոցով թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում ֆինանսական գործիքներով գործառնություններ իրականացնելու հնարավորություն, այնպես էլ կարող են ինքնուրույն օգտվել AraratBank TRADING PLATFORM առևտրային հարթակի ընձեռած հնարավորություններից՝ առցանց ստանալով օպերատիվ տեղեկություն միջազգային ֆինանսական շուկաների վերջին նորությունների վերաբերյալ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել առցանց գործառնություններ զարգացած և զարգացող երկրների ֆինանսական շուկաներում շրջանառվող ֆինանսական գործիքներով:

ՈՒշադրություն` և՛ տեղական, և՛ միջազգային շուկաներում ֆինանսական գործարքների իրականացման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։

 

Առավելություններ
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 23.06.2021 | 17:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: