
Կանաչ վարկ
«Կանաչ» վարկեր փոքր և միջին բիզնեսի համար «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
500,000,000 ՀՀ դրամ
-
Առավելագույն ժամկետ
84 ամիս
-
Տոկոսադրույք
8․5%
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Նպատակ* |
|
Վարկի արժույթ |
ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար** |
1․000․000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար** |
500.000.000 ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն ժամկետ |
1 ամիս |
Վարկի առավելագույն ժամկետ |
84 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք | 8․5% |
Վարկ/գրավ հարաբերություն | Լիկվիդային արժեքի 80% |
Վարկի ապահովման միջոց (գրավ) |
Անշարժ գույք, դրամական միջոցներ, ավանդ, ոսկի, շարժական գույք, ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ |
Վարկի տրամադրման եղանակ | Կանխիկ/անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ | Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով |
Վարկային հայտի ուսումնասիրության և վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար | 0.4-0․75%՝ կախված վարկի գումարից |
Ժամկետանց տոկոսի գծով տույժ | Օրական 0.07% |
ժամկետանց մայր գումարի գծով տույժ | Օրական 0.06% |
Վարկի վաղաժամ մարման տույժ |
Մինչև 8 մլն ՀՀ դրամ վարկի պարագայում առկա չէ 8 մլն դրամից ավել վարկի պարագայում մինչև ժամկետի կեսը վաղաժամ մարում իրականացնելու դեպքում մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20%-ի չափով |
*Վարկի գումարի առնվազն 70%-ը պետք է օգտագործվի ըստ Հավելվածում սահմանված նպատակների (ներառյալ այլ լրացուցիչ ծախսեր), իսկ առավելագույնը 30%-ը կարող է օգտագործվել կանաչ ներդրումների հետ կապված այլ նպատակների իրականացման համար (ներառյալ ոչ կանաչ շրջանառու միջոցներ)։
**ՀՀ տնտեսության վրա էական դրական ազդեցություն ունեցող ներդրումների դեպքում վարկի առավելագույն գումարը կարող է սահմանվել մինչև 1 մլրդ ՀՀ դրամ
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 11,200 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
10,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
26,400 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Ջեռուցման և օդափոխության համակարգեր
- Ջեռուցում, օդորակում և օդափոխություն
- Գազի կաթսա՝ ջեռուցման և/կամ տաք ջրի համար
- Կոնդենսացիոն կաթսա՝ ջեռուցման և/կամ տաք ջրի համար
- Ջերմային պոմպեր
- Օդորակման սպլիտ համակարգեր
- Օդորակման VRF մուլտիսպլիտ համակարգ
- Ջեռուցում արտադրական կարիքների համար
- Շոգեկաթսա արտադրական կարիքների համար
Լուսավորության համակարգեր
- Լուսավորություն
- Լուսավորման արդյունավետ համակարգեր
Հովացման համակարգեր
- Սառեցում արտադրական կարիքների համար
- Առևտրային սառեցման սարքավորումներ
- Սառնախցիկներ
Կառուցված շինության բարելավում (վերանորոգում)
- Շենքի ջերմամեկուսացում
- Շենքի պատերի, տանիքի և հատակի ջերմամեկուսացում
- Պատուհանների և դռների ջերմամեկուսացում
Սննդի պատրաստման սարքավորումներ
- Սննդի վերամշակման սարքավորումներ
- Արտադրական խառնիչ
- Հացաբուլկեղենի վառարան
Տրանսպորտ
- Արդյունաբերական արտադրության մեքենաներ
- Տրանսպորտ
- Ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ (≥ 7.5տ)
- Շինարարական տեխնիկա
- Թեթև բեռնատար մեքենաներ (թույլատրելի ընդհանուր զանգված ≤ 3,500 կգ)
- Էլեկտրական շարժիչներով մեքենաներ
- Հիբրիդային շարժիչներով մեքենաներ
- Վերելակներ
- ՏՏ սարքավորումներ
Շարժիչներ և պոմպեր
- Սեղմված օդ
- Էլեկտրական շարժիչներ
- Շրջանառու պոմպ
- Ջրի պոմպ
Գյուղատնտեսական տեխնիկա
- Տրակտորներ
- Կոմբայններ
- Ջերմոցի ապակիներ։
Արևային էներգիա
- Ջերմատան էներգախնայող էկրաններ
- Այլ ԷԱ միջոցառումներ
- ԷԱ շրջանառու միջոցներ
- Արևային էներգիա
- Արևային ֆոտովոլտայիկ համակարգ
- Արևային ջրատաքացման համակարգ
- Կենսազանգվածից ստացվող էներգիա
- Հողմային էներգիա
- Երկրաջերմային էներգիա
- ՎԷ շրջանառու միջոցներ
- Արժեքային շղթա
- Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ
Այլ սարքավորումներ
- Տպագրական մեքենաներ
Բացի վերոնշյալներից հնարավոր է նաև Բանկի կողմից չարգելված էներգախնայող այլ ոլորտների ֆինանսավորում:
Անհատ ձեռնարկատերեր
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
Իրավաբանական անձ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում`Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ սոց հատկացում,եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)։
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է (տեղեկացվում է) մեկօրյա ժամկետում։
- Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Վարկային հայտի բավարարման գործոններ
Բանկ դիմած պոտենցիալ վարկառուի կողմից փաստաթղթերի ցանկով պահանջվող ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելու և վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց առաջարկվող գրավը Բանկի կողմից ընդունելի լինելու դեպքում, վարկունակությունը գնահատելու ժամանակ՝ Բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու և Լիազոր մարմնի կողմից դրական որոշում կայացնելու դեպքում, վարկային հայտը բավարարվում է:
Վարկային հայտի մերժման գործոններ
- Փաստաթղթերի ցանկով պահանջվող ամբողջական փաթեթը Բանկ չներկայացնելը կամ թերի ներկայացնելը սահմանված ժամկետում։
- Բիզնեսի գնահատման ժամանակ ֆինանսական ցուցանիշների անհամապատասխանությունը Բանկի կողմից սահմանված չափանիշներին։
- Ժամկետանց կամ անհուսալի գործող/մարված վարկային պարտավորությունների առկայությունը։
- Ինչպես նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ այլ նկատառումներից ելնելով։
Բանկը Վարչության որոշմամբ կարող է փոփոխել վարկի մարման ժամկետը և ետ պահանջել վարկի գումարը, եթե՝
- Բանկի հիմնավոր կարծիքով որևէ օրենքի, միջազգային պայմանագրի կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում վարկի նպատակային օգտագործումը դառնում է անօրինական։
- Վարկառուն թերանում է կատարել վարկային պայմանագրով նախատեսված որևէ վճար և/կամ չի կատարում վարկային պայմանագրով իր վրա դրված որևէ պարտականություն։
- Վարկառուն խախտում է իր կողմից կատարված որևէ հավաստիացում ու չի վերացնում այդ խախտումը դրա առաջացումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
- Եթե պարզվում է, որ վարկառուի կողմից տրված որևէ ներկայացում, երաշխիք, փաստաթուղթ կամ տեղեկություն էապես թերի է։
- Եթե Բանկի հիմնավորված գնահատականով տեղի է ունեցել վարկառուի ֆինանսական վիճակի էական բացասական փոփոխություն, ներառյալ՝ դատական պահանջներ, ակտիվների արտահոսք, բիզնեսի վատթարացում կամ դադարեցում։
- Առանց Բանկի նախնական համաձայնության վարկառուն ստանձնել է այնպիսի պարտավորություն, որի համար համաձայն պայմանագրի պահանջվում է Բանկի համաձայնությունը։
- Եթե վարկառուն լուծարվում է և նրա նկատմամբ սկսված է կամ վերահաս է սնանկության գործընթաց։
- Եթե վարկառուն խոչընդոտում է մոնիտորինգի բնականոն իրականացմանը։
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 23.03.2021 | 16:51
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: