Օնլայն բանկինգ
Card cover

ArCa Gift

Կիսվել`

ArCa Gift Card-ը նվերի մատուցման հիանալի տարբերակ է: Այն թույլ է տալիս ոչ միայն իրականացնել անկանխիկ գործարքներ, այլև ստանալ կանխիկ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի բոլոր բանկոմատներից և կանխիկացման կետերից: 

Դուք կարող եք ArCa Gift Card-ի վրա տպագրել նվեր ստացողի անունը, ինչպես նաև նրան ուղղված ցանկացած բարեմաղթանք, որը քարտատիրոջ հետ կլինի քարտի գործողության ողջ ժամանակահատվածում: Ի դեպ, քարտը կարող է տպագրվել նաև Ձեր տրամադրած դիզայնով:

Կատարելով գնումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցում ընդգրկված ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում և վճարելով ArCa Gift Card-ով` կստանաք զեղչեր և կտնտեսեք Ձեր միջոցները:

Քարտին հնարավոր է մուտքագրել գումար 1 անգամ, իսկ ելքերի կատարման սահմանափակում չկա:

  • Ժամկետ

    1 տարի

  • Տարեկան սպասարկման վճար

    1,500 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Սպասարկման սակագներ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Քարտերի տրամադրում անվճար
Քարտային հաշվի բացում անվճար
Քարտային հաշվի վարում անվճար
Քարտային հաշվի չնվազող մնացորդ չի սահմանվում
Քարտի տարեկան սպասարկման վճար 1,500 դրամ
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան % չի հաշվարկվում
Կանխիկ արժույթի տրամադրում բանկի Բանկոմատներում 0.8%
Կանխիկ արժույթի տրամադրում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում ATM-ներում, POS տերմինալներում) 0.8%
Քարտի (հիմնական և կցված) կորստի կամ վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում նոր քարտի տրամադրում նույն ժամանակահատվածով 1,500 ՀՀ դրամ
Հաշվից քաղվածքի տրամադրում անվճար
Լրացուցիչ քաղվածքի տրամադրում -
Քարտի բլոկավորում անվճար
Քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Օրական գործառնությունների քանակը 10 անգամ
Մեկ գործառնության առավելագույն գումարը 500,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի առավելագույն մնացորդ 500,000 ՀՀ դրամ
Կատարված գործարքների, քարտի ժամկետը լրանալու, տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ SMS հաղորդակցության ուղարկում 30 ՀՀ դրամ
Քարտի տրամադրման ժամկետ 1 տարի
Քարտին Ձեր նախընտրած դիզայնի  տպագրում  անվճար

*Ներառյալ ԱԱՀ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  5,000 ՀՀ դրամ 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%
Տրամադրման պայմաններ

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

* Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 14:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: