Օնլայն բանկինգ
Card cover

ArCa կենսաթոշակային

Կիսվել`

Համաձայն կնքված պայմանգրի կենսաթոշակառուները հնարավորություն ունեն ստանալ իրենց կենսաթոշակները ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտի միջոցով:

ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտը հանդիսանում է ԱրՔա համակարգի պլաստիկ քարտ և կտրամադրվի կենսաթոշակառուներին անվճար: Կենսաթոշակների ստացման այս եղանակը կընձեռնի Ձեզ մի շարք առավելություններ`

հարմարավետություն` փոխանցված գումարը քարտապանները կարող են անմիջապես կանխիկացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատների միջոցով կամ ցանկացած մասնաճյուղում առանց միջնորդավճարների գանձման: Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  ներառում է մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց
- միջոցների տնտեսում` մինչև 50% զեղչի հնարավորություն 100-ից ավելի առևտրի և սպասարկման կետերում, ատամնաբուժարաններում և բժշկական կլինիկաներում,
- նոր գեղեցիկ դիզայն և նոր առավելություն` 5% զեղչ ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում,

շահավետություն` քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց կհաշվեգրվի տարեկան մինչև 3%:

- բարձորակ սպասարկում` մեր արհեստավարժ մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Քարտը ստանալուն պես անհրաժեշտ է կնքված պայմանագրի պատճեն ներկայացնել Ձեր բնակության վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, որտեղ անհրաժեշտ է լրացնել դիմում` նշելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անվանումը և քարտային հաշվի համարը: 

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում սահմանվում է կենսաթոշակառուի պարտականությունը` տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել ՀՀ գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատված` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը:

  • Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում

    0%

  • Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրող տարեկան տոկոս

    3%

  • Տարեկան սպասարկման վարձ

    անվճար

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ Սակագին*
Քարտի տրամադրում անվճար
Տարեկան սպասարկման վճար անվճար
Չնվազող մնացորդ                     չի սահմանվում   
Կցված քարտի տրամադրում անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար անվճար
Քարտի կորստի, վնասման դեպքում նոր քարտի տրամադրում 900**  
Քարտի PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում 700**
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում 0%
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից` առանց քարտի կիրառման 1%, նվազագույնը 500 ՀՀ դրամ
Կանխիկի տրամադրում այլ բանկերի կանխիկացման կետերում 0,5%
Հաշվից քաղվածքի տրամադրում անվճար
Լրացուցիչ քաղվածքի տրամադրում անվճար
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրող տարեկան տոկոս 3%
 Քարտի բլոկավորում անվճար
Քարտի ապաբլոկավորում        Բանկի բանկոմատում առգրավման դեպքում` 0 ՀՀ դրամ, Այլ բանկի բանկոմատում առգրավման դեպքում` 200 ՀՀ դրամ **
Օրեկան կանխիկացման գործարքների քանակը 10
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումար 500.000 ՀՀ դրամ 
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը 300,000 ՀՀ դրամ 
Մուտքագրվող առավելագույն գումարի մեծություն չի սահմանվում
Կատարված գործարքների, քարտի ժամկետը լրանալու, տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ SMS հաղորդակցության ուղարկում 30 ՀՀ դրամ 
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար 0.3%

*Ներառյալ ԱԱՀ

**նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում ` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն

ArCa կենսաթոշակային պլաստիկ քարտը տրամադրվում է 2 տարի ժամկետով

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  5,000 ՀՀ դրամ 
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%
Տրամադրման պայմաններ

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 03.12.2018 | 14:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: