Օնլայն բանկինգ
Card cover

ArCa Junior

Կիսվել`

ArCa Junior քարտը ինքնատիպ դիզայնով տեղական պլաստիկ քարտ է` նախատեսված ուսանողների համար: ArCa Junior պլաստիկ քարտով կարող եք արագ և ապահով վճարումներ կատարել առևտրի և սպասարկման կետերում, կանխիկացնել դրամական միջոցները բանկոմատներից, գրանցվել www.arca.am կայքում և Ձեր վիրտուալ քարտի միջոցով իրականացնել բազմաթիվ գործարքներ:
Կատարելով գնումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցում ընդգրկված ավելի քան 100 առևտրի և սպասարկման կետերում և վճարելով ArCa Junior պլաստիկ քարտով` կստանաք զեղչեր և կտնտեսեք Ձեր միջոցները: Իսկ քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց կհաշվեգրվի տարեկան մինչև 2%:

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս

    2%

  • Տարեկան սպասարկման վճար

    1,500 ՀՀ դրամ Կորպորատիվ հաճախորդների համար 500 ՀՀ դրամ

  • Կանխիկացում ԱՌՔԱ համակարգի կանխիկացման կետերում

    0,8%

Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակը Սակագներ*
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտի և անհատական նույնականացման համարի (PIN կոդի) թողարկման և տրամադրման վճար անվճար
Քարտի սպասարկման տարեկան վճար 1,500 ՀՀ դրամ
Քարտի սպասարկման տարեկան վճար (Կորպորատիվ հաճախորդներ) 500 ՀՀ դրամ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կետերում (բանկոմատներ, POSտերմինալներ) կանխիկացման գործարքներից գանձվող միջնորդավճար 0,3%
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կետերում (բանկոմատներ, POSտերմինալներ) կանխիկացման գործարքներից գանձվող միջնորդավճար (Կորպորատիվ հաճախորդներ) 0%
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամարկղից` առանց քարտի կիրառման 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ
ԱրՔա համակարգի այլ կետերում (բանկոմատներ, POS-տերմինալներ) կանխիկացման գործարքներից գանձվող միջնորդավճար 0.8%
Անկանխիկ գործարքներից (ապրանքների և ծառայությունների դիմաց վճարներ) միջնորդավճար 0%
Օրական կանխիկացման գործարքների ընդհանուր գումար 100.000 ՀՀ դրամ
Օրական կանխիկացման գործարքների քանակ 10
Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոս 2%
Կորցրած կամ վնասված քարտի և ԱՆՀ-ի (PIN կոդի) վերաթողարկում 1,000 ՀՀ դրամ
Քարտի բլոկավորում անվճար
Քարտի ապաբլոկավորում 1,000 ՀՀ դրամ
Կատարված գործարքների, քարտի ժամկետը լրանալու, տարեկան սպասարկման վճարի վերաբերյալ SMS հաղորդակցության ուղարկում 30 ՀՀ դրամ
Ինտերնետի միջոցով քարտից քարտ գումարի փոխանցում 0,3%

*Ներառյալ ԱԱՀ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  5,000 ՀՀ դրամ 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%
Տրամադրման պայմաններ

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 03.12.2018 | 10:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: